Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից. azatutyun.am

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Բրյուսելը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպում կազմակերպելու գաղափարից։ Ինչպես տեղեկացրել է Եվրամիությունում (ԵՄ) «Ազատության» դիվանագիտական աղբյուրը, կապի մեջ են երկու կողմերի հետ՝ կազմակերպելու համար նոր հանդիպում։ Նախագահ Շառլ Միշելի համար, «Ազատության» աղբյուրի ձևակերպմամբ, «դա կարևոր է»։ Բայց բանակցությունների կոնկրետ օր դեռ չի նշվում։

Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա հայկական կողմի դիրքորոշման պատճառով։ Շեշտել էր՝ «Փաշինյանը համաձայնել է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ «Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», – ասել էր Ադրբեջանի նախագահն ու հավելել, թե Ֆրանսիան «հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում» որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:

Երևանն ի պատասխան հայտարարեց՝ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։

Այսօր էլ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է թվիթերյան գրառմամբ պնդել՝ Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։

«Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանյուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ»,- եզրափակել է հայաստանցի պաշտոնյան։

Արդյոք Իլհամ Ալիևին կհաջողվի ինչպես ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի դեպքում, Ֆրանսիայի նախագահին էլ դուրս մղել բանակցություններից։

Երեկ Բաքու այցելած Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն է հորդորել Ադրբեջաին ու Հայաստանին պլանավորել հետագա բանակցությունները։ Բաքվից օրերս վերադարձած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ Թվիթերում գրել էր, թե Ադրբեջանի նախագահը հավատարիմ է Եվրամիության ֆորմատին։

Ադրբեջանը հայտարարել է դեկտեմբերի 7-ի հանդիպման չեղարկման մասին, Հայաստանից հստակ հայտարարություն չի եղել։ «Ազատությունը» կառավարությունից փորձեց ճշտել՝ արդյոք դեռ կա հնարավորություն, որ այդ հանդիպումը կկայանա։ Կառավարության լրատվականից փոխանցեցին՝ հրապարակային հայտարարություններին ավելացնելու բան չունեն։ Իսկ հրապարակային եղել է Ալիևի հայտարարությունը, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, ու հայկական կողմից հանդիպելու պատրաստակամություն՝ ընդունելի ժամկետներում ու քառակողմ ձևաչափով։