Ռիքերը Բայրամովին հորդորել է խաղաղության համար հարթակ ստեղծել

Լուրեր

30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ դեսպան Ռիքերն ընդգծել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերը աշխատում են տևական խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:

Նա նաև մեջբերել է պետքարտուղար Բլինքենի խոսքերը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության լավագույն ճանապարհն է։ Դեսպան Ռիքերը նաև ընդգծել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և կոչ արել երկու կողմերին հետագա բանակցությունները պլանավորել ու կոնկերտ քայլեր  ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու։

Ադրբեջանի ԱԳՆ տարածած տեղեկատվության մեջ էլ նշվում է, որ կողմերը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տարրերը ու դրանից բխող հարցերը։ Բացի այդ Բայրամովն, ինչպես միշտ, Հայաստանից է դժգոհել, թե, իբր, չի կատարում 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունները։ Ադրբեջանցի նախարարը նաև խոսել է Արցախի հայերի «վերաինտեգրման» թեմայից։

Էմմա Չոբանյան