Սեյրան Օհանյանը, Արամ Վարդևանյանը և ևս 13 պատգամավոր Էրիկ Ալեքսանյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել. դիմումն ուղարկվել է ԱԱԾ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար պաշտպանական կողմը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:

«Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը»,- նշում է Ալեքսանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը։

Factor.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դիմումը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայության, այս պահին այլ նորություններ չկան։

Նշենք՝ Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել էր հոկտեմբերի 19-ին՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ, իսկ նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը մերժել է նաև պաշտպանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Առաջադրված մեղադրանքը, Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանի հավաստմամբ, վերաբերում է բացառապես նրա փաստաբանական գրծունեությամբ իրականացված օրինական գործառույթներին, այն է` Ալեքսանյանը, որպես փաստաբան, իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար:

Ռոզա Վարդանյան