Ավստրալիայում կներկայացվեն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ապացույցները

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Արման Թաթոյանը Ավստրալիայում կներկայացնի Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության ապացույցները: Այս մասին նշված է վերջինիս տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք պետք է ողջ աշխարհում միավորենք մեր ջանքերը` Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության, մեր ժողովրդի դեմ նրանց գործած հանցանքների դեմ պայքարի ու պատասխանատվության համար: Պետք է թույլ չտանք, որ նրանք թաքցնեն իրենց հանցավոր մտադրությունները և մոլորեցնեն աշխարհին. Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի հրավերով առաջիկա շաբաթվա ընթացքում բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում, կհանդիպեմ նաև հայ համայնքի առաջնորդների և երիտասարդության հետ:

Ներկայացնելու եմ Հայաստանում ադրբեջանական հանցավոր ներխուժումները, բնակավայրերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց զինված տեղակայումների հետևանքները սահմանային բնակիչների խաթարված կյանքի փաստագրումները, Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը:
Այցի ընթացքում կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն վերջին ուսումնասիրությունները և,իհարկե, հիմնադրամի աշխատանքի ուղղությունները»,-գրել է Թաթոյանը: