Պուտինը երկրի բյուջեի մեկ երրորդը ծախսում է պաշտպանության և ներքին անվտանգության վրա․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եկող տարի Ուկրաինայի պատերազմից տուժածների թվում կլինեն Ռուսաստանի բժշկությունը, կրթությունը և բնապահպանությունը: Բայց քարոզչությունը կշարունակի Պուտինին անվերապահ պաշտպանելու քաղաքականությունը:

Մոսկվան հաջորդ տարի պատրաստվում է բյուջեի մոտ մեկ երրորդը ծախսել պաշտպանության և ներքին անվտանգության վրա, մինչդեռ սոցիալական մի շարք ոլորտների, այդ թվում՝ կրթության և բժշկության ֆինանսավորումը ենթակա է կրճատման, «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ հայտնում է Reuters-ը։

Գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ խնայված միջոցները կծախսվեն Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։

Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետների զեկույցի համաձայն, միտում կա կրճատելու «Առողջապահություն», «Բնակարան և քաղաքային միջավայր», «Էկոլոգիա» ազգային նախագծերի հետ կապված բյուջետային հատկացումները:

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին պաշտպանության և անվտանգության համար հատկացվել է 9 տրիլիոն 400 միլիարդ ռուբլի։ Միաժամանակ անվտանգության ապահովման ծախսերը, այդ թվում՝ պետական քննչական կոմիտեի, դատախազության, Դաշնային քրեակատարողական ծառայության և Ազգային գվարդիայի աշխատանքը, այս տարվա համեմատ կկրկնապատկվեն։

Ինչպես գրել է ՏԱՍՍ-ը, 2023 թվականի դաշնային բյուջեն նախատեսում է պաշտպանության համար ծախսել 4 տրիլիոն 900 միլիարդ ռուբլի։ Սա մոտ 303 միլիարդ ռուբլով ավելի է այս տարվա համեմատ, և 1 տրիլիոն 400 միլիարդ ռուբլով ավելի, քան նախորդ տարի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը հրաժարվել է ընդունել 2023 թվականին աշխատող կենսաթոշակների վերահաշվարկի և ինդեքսավորման մասին օրինագիծքը, քանի որ դա կպահանջի լրացուցիչ միջոցներ հատկացնել 538 միլիարդ ռուբլու չափով: Այս տարվա հունվարի դրությամբ Ռուսաստանում աշխատում էր ավելի քան 8,5 մլն թոշակառու։

Ռուսաստանի Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում աղքատության գծից ցածր է եղել քաղաքացիների 14,3 տոկոսը (ավելի քան 20 միլիոն մարդ): Այսպիսով, աղքատների թիվն ավելացել է 8,5 միլիոնով։

«Ավտանգության ուժերը միշտ եղել են բյուջեի ծախսերի առաջնահերթությունը», ասում է Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, քաղաքական գործիչ Անդրեյ Նեչաևը։

«Քանի դեռ պատերազմը շարունակվում է, ռազմական ծախսերն անխուսափելիորեն կաճեն: Հետևաբար, կտուժի այլ ոլորտների ֆինանսավորումը»,-ասում է նա ու ավելացնում, որ այստեղ ոչ մի լավ բան սպասել չի կարելի։

Նախկին նախարարը կարծում է սակայն, որ սոցիալական ոլորտների ֆինանսավորման կրճատումը հատուկ խնդիրներ չի ստեղծի Վլադիմիր Պուտինի համար 2024 թվականի ընտրություններում։ Տնտեսագետի կարծիքով՝ չպետք է մոռանալ ռուսական քարոզչության մասին։ «Նրանք աշխատում են ցինիկ ու պրագմատիկ, բայց արդյունավետ, եւ թվում է, թե դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ»,-ասում է Նեչաեւը։

Գայդարի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Ժավորոնկովի խոսքերով, «Պատերազմը միշտ էլ թանկ է նստում, անկախ նրանից՝ հաղթում ես, թե պարտվում»,- ասում է նա։ «Շատ հեշտ կարելի է հասկանալ, թե ով է լինելու հիմնական տուժողը բյուջեի նման փոփոխության դեպքում», ասում է նա ու ակնարկում կենսաթոշակառուներին, դպրոցներն ու առողջապահական համակարգը: «Կարելի է ակնկալել նաեւ շատ հավակնոտ և անհրաժեշտ նախագծերի սառեցում, մասնավորապես, Սիբիրում Լենա գետի վրայով կամրջի կառուցումը։ Պետք է խոսել նաեւ քաղաքացիների իրական եկամուտների 10%-ով անկման փաստի մասին»,-ասում է նա:

Նախագահի վարչակարգը նախագահական ընտրությունների հետ կապված խնդիրներ չի ունենա, ինչպիսին էլ որ լինի Պուտինի վարկանիշը, ասում է տնտեսագետը։

«Մոսկվայի քաղաքային ընտրությունների ժամանակ մենք արդեն տեսել ենք, թե ինտերնետային քվեարկության ժամանակ ընտրությունների արդյունքները ինչ հեշտությամբ են շրջվում դեպի հակառակ կողմը»,-ասում է Ժավորոնկովը եւ միանում մյուս վերլուծաբաններին, կրկնելու համար, որ Պուտինը կշարունակի նախագահի պաշտոնում մնալ նաեւ 2024 թվականի ընտրություններից հետո: Իսկ թե ինչ վիճակում կլինի ժողովորդը եւ ինչ պատկեր կլինի Ռուսաստանում առհասարակ, կարելի է պատկերացնել նույնիսկ այսօր: