ԱՄՆ-ը Չինաստանի միջամտությամբ խափանել է Լեհաստանից Ուկրաինային ՄԻԳ-29-ի տրամադրումը՝ Պուտինի միջուկային սպառնալիքը չեզոքացնելու դիմաց

Լուրեր

27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Բոլորը

2022 թվականի մարտին ԱՄՆ իշխանությունները համոզել են Լեհաստանին՝ Ուկրաինային չմատակարարել խորհրդային արտադրության իր ՄԻԳ-29 կործանիչները չինական միջամտությունից հետո։ Այս մասին հայտնում է բրիտանացի լրագրող Օուեն Մեթյուզը The Spectator ամսագրի հրապարակման մեջ՝ հղում անելով չինական աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ Վաշինգտոնում ի սկզբանե դրական են գնահատել Լեհաստանի առաջարկը Ուկրաինային կործանիչները մատակարարելու մասին, սակայն մեկ օր անց՝ մարտի 8-ին, Պենտագոնը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը՝ անընդունելի համարելով Լեհաստանի առաջարկը։

Ինչպես պնդում է չինական աղբյուրը՝ Վաշինգտոնն ու Չինաստանը շփումների ընթացքում պայմանավորվել են, որ եթե ԱՄՆ դադարեցնի կործանիչների գործարքը, ապա «Պեկինի գեներալները կանեն հնարավորը, որ մոտ ապագայում Պուտինի միջուկային սպառնալիքը չեզոքացնեն»։

«Դա աշխատեց։ ԱՄՆ-ում որոշեցին, որ կործանիչների մատակարարումը շատ հեռուն է գնում»,- ասել է աղբյուրը։

Էմմա Չոբանյան