Ինչպե՞ս է Պեմզաշենում սպանդի վայրից կատարված լուսանկարը հայտնվել քաղաքացիների ձեռքում

Լուրեր

15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
Բոլորը

Շիրակի մարզի քննչական վարչությունում ուսումնասիրվում է Պեմզաշենում՝ դեպքի վայրից, սպանված 31-ամյա մոր ու նրա երկու անչափահաս զավակների լուսանկարի տարածումը։

Ինչպե՞ս է հայտնվել լուսանկարը քաղաքացիների մոտ․ այս հարցը ֆեյսբուք սոցիալական հարթակում բարձրաձայնել էր գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

«Ինչ-որ քննիչ, քրեագետ կամ դատախազ Պեմզաշենի ողբերգությանը վերաբերող և նախաքննության գաղտնիք հանդիսացող լուսանկարը տվել է ինչ-որ անբարոյականի, որն էլ սկսել է տարածել»,- գրել էր նա։

Գյումրու ոստիկանության Մուշի բաժնում էլ ուսումնասիրել են նրա գրառումը, զեկուցագիր կազմել ու ուղակել են Շիրակի մարզի քննչական վարչություն։

Այս մասին տեղեկացանք թե՛ Կարապետ Պողոսյանից, թե՛ ոստիկանությունից։

Կարապետ Պողոսյանն ասաց, որ ինքը տպագրել ու իրավապահներին է ներկայացրել լուսանկարի թղթային տարբերակը, տեղյակ է, որ Շիրակի մարզի քննչական վարչությունում սկսել են ուսումնասիրություններ, սակայն իրեն դեռ չեն հրավիրել հարցաքննության։

Նա կարծիք հայտնեց, որ դեպքի վայրւմ աշխատող ոստիկանները չէին կարող հեռախոսը հանել և նկարել, այն հնարավորություն ուներ անելու տեղում աշխատող փորձագիտական խմբից 1-2 հոգի։

«Թող պարզեն՝ դա եղել է դիտավորությո՞ւն, թե՞ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք»,- ասում է Կարապետ Պողոսյանը՝ միաժամանակ ենթադրելով, որ այն չէր կարող լինել իրավապահների արհեստավարժության պակասի հետևանքով։

«Եթե կա դիտավորություն, պիտի հասկանանք՝ դիտավորության պատճառը ո՞րն է։ Վստահ եմ, որ դա ինչ-որ մեկի անփութության արդյունքը չէր կարող լինել։ Այդ դեպքում թող դուրս գար բազմաթիվ այլ հանցագործությունների լուսանկարներ», – ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության՝ Պեմզաշենի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում հաղորդում է ստացվել նոյեմբերի 9-ին` ժամը 12:28-ին: Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշենի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 31-ամյա Զ.Մ-ի և նրա երեխաների՝ 12-ամյա Կ.Մ-ի և 8-ամյա Ս.Մ-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: Նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Դեպքի վայրի զննությամբ նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում», – մանրամասնում է Դատախազությունը: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և 155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով։ Հոդվածը նախատեսում է 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Արմիկ Մովսիսյան