Ալիևը սեղմում է Նախիջևանի շուրջ օղակը․ «Նախիջևանի խանի» դարաշրջանն ավարտվո՞ւմ է

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության շուրջ ուշագրավ զարգացումները շարունակվում են։ Մասնավորապես, նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը գործողություն է իրականացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսային կոմիտեում։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ կան ձերբակալված պաշտոնյաներ՝ բազմամիլիոնանոց խարդախությունների, մաքսանենգության, բյուջետային միջոցների յուրացման և կոռուպցիայի մեղադրանքով։

ՊԱԾ-ը պաշտոնապես դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները, սակայն չի էլ հերքել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը Սեհեթ Հաբիբեյլին է, որը Ադրբեջանի Գիտությունների ականդեմիայի նախագահ Իսա Հաբիբեյլիի որդին է, իսկ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է Նախիջևվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի խնամի Սաբուհի Նովրուզովը։

Այն, որ կառուպցիոներին են ձերբակալել կամ նման գործողություն իրականացրել, այնքան էլ արտասովոր չէ։ Ավելի կարևոր է այն փաստը, որ նման գործողություն տեղի է ունենում «Նախիջևանի խան» Վասիֆ Թալիբովի «վոտչինայում», որը մինչև վերջերս համարվում էր անձեռնմխելի։ Նախկինում Բաքվի պաշտոնյաներից որևէ մեկը չէր համարձակվում խառնվել Նախիջևանի գործերին, նույնիսկ այնտեղ հայտնվել առանց որևէ հատուկ կարիքի։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է վերջ դնել «Նախիջևանի խանի» դարաշրջանին։

Ի դեպ, ավելի վաղ ադրբեջանական լրատվականները նաև հայտնում էին, որ նոյեմբերի 21-ին Թալիբովը չի մասնակցել Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բաքվում Հեյդար Ալիևի կենտրոնում։ Թալիբովը ևս իշխող կուսակցության անդամ է։ Ըստ պնդումների՝ միջոցառման օրը Վասիֆ Թալիբովը եղել է Բաքվում, նույնիսկ գնացել է կենտրոն, որտեղ անցկացվում էր միջոցառումը, բայց նրան թույլ չեն տվել ներս մտնել։

Հավելենք, որ վերջերս նաև լուծարվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Պետական անվտանգության ծառայությունը, դրա հիմքի վրա ստեղծվել Ադրբեջանի ՊԱԾ Նախիջևանի գլխավոր վարչությունը, որի ղեկավար է նշանակվել գնդապետ Մոհսուն Աշուրովը։

Նախիջևանի Պետական անվտանգության ծառայությունը վերացնելու և այն Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին ենթարկեցնելու այս քայլը բուռն քննարկումներ է առաջացրել երկրում։ Համեմատաբար անկախ և ընդդիմադիր տարբեր լրատվականներ էլ տեղեկություններ են տարածում, որ աստիճանաբար Նախիջևանի բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվի կենտրոնական գերատեսչություններին։ Համացանցում նաև ակտիվորեն խոսվում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին։

Էմմա Չոբանյան