Իշխանությունները հանրաքվեի տրամադրվածություն չունեն․ Իոաննիսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը (ICTJ) «Քաղաքացիական հասարակության հայացքը սահմանադրական բարեփոխումներին» թեմայով հանրային քննարկում են կազմակերպել։

Քննարկման ընթացքում քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ներկայացնում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկությունները, մոտեցումները և տեսակետները։

«Կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդում իրապես մեծ մոտիվացիա չկա գնալ սահմանադրական բարեփոխումների»,- այս մասին նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Տպավորություն կա, որ իշխանություններն ավելի շատ ուզում են զուտ Սահմանադրությունում անել այն փոփոխությունները, որոնք կարող են արվել ԱԺ-ի կողմից։ Իսկ դա Սահմանադրության նվազ կարևոր կարգավորումներն են։ Սահմանադրության ամենակարևոր կարգավորուրմները չեն կարող իրականացվել խորհրդարանի կողմից։ Ըստ էության՝ իշխանություններն այս պայաններում, ինչ-որ առումներով նաև վերագրելով դա անվտանգային միջավայրին, հանրաքվեի գնալու տրամադրվածություն չունեն։ Եվ դա անդրադառնում է նաև խորհրդի աշխատանքի վրա, որովհետև խորհուրդը աշխատում է շատ դանդաղ և ոչ արդյունավետ»,- նշեց Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։