Եռակողմ հայտարարությունը պետք է անխախտորեն իրագործվի, այդ թվում՝ ուժի չկիրառման առումով․ ՌԴ ԱԳՆ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքների և ադրբեջանական կողմից հրադադարի կանոնավոր խախտումների վերաբերյալ լրագրողի հարցը՝ նշելով, որ եռակողմ հայտարարության բոլոր դրույթները պետք է անխախտորեն իրագործվեն։

«Մենք ելնում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության բոլոր դրույթները խստորեն կատարելու անհրաժեշտությունից, ներառյալ՝ այս տարվա հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով ուժի սպառնալիքի կամ ուժի չկիրառման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Իհարկե, կարևոր ենք համարում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կանոնավոր կապեր է պահպանում երկու կողմերի հետ՝ և՛ քաղաքական մակարդակով, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների, և՛ «տեղում ռուսական խաղաղապահ զորախմբի»՝ ԱԴԾ սահմանային ծառայության միջոցով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով։

«Մենք կշարունակենք աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման»,- ասել է Զախարովան։

Տաթև Ֆռանգյան