Թուրքիան Ուկրաինային լազերային կառավարմամբ հրթիռներ է մատակարարել․ MEE

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Թուրքիան Ուկրաինային ամռան սկզբին տասնյակ TRLG-230 ճշգրիտ կառավարվող հրթիռներ է մատակարարել։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են խնդրին ծանոթ երկու աղբյուրներ:

Թուրքական Roketsan արտադրողի կողմից մշակված 230 մմ տրամաչափի TRLG-230 հրթիռն ունի բարձր ճշգրտություն 20-70 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների դեմ՝ իր գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) և լազերային ուղղորդման շնորհիվ։

Լրատվամիջոցի տվյալներով՝ շուրջ 50 միավոր TRLG-230 հրթիռ է ուղարկվել Ուկրաինա, որը հաստատել է նաև ռազմական Orxy պորտալը։ Աղբյուրներից մեկն էլ ասել է, որ մինչ այժմ կարող է առաքված լինել 200 հրթիռ:

Orxy-ն հոդվածում նշում է, որ կառավարվող հրթիռը կարող է համակցվել թուրքական հայտնի Bayraktar TB2 զինված անօդաչու թռչող սարքերի հետ, որոնք կարող են մատնանշել կառավարվող հրթիռի թիրախները և օգնել հաջողությամբ ոչնչացնել դրանք 70 կիլոմետր հեռավորության վրա:

Orxy-ի ղեկավար, սպառազինությունների փորձագետ Սթեյն Միտցերը լրատվականին ասել է, որ Թուրքիան առաջին երկիրն է, որ Ուկրաինային նման զենք է մատակարարել, նախքան նույնիսկ ԱՄՆ-ի կողմից HIMARS-ը մատակարարումը, այն առաջին անգամ Ուկրաինա է ժամանել հունիսին:

«TRLG-230 հրթիռները նախատեսված են թիրախին դիպուկ հարվածներ հասցնելու համար, այլ ոչ թե դրանցից շատերը միանգամից կրակելու, ինչպես սովորական բազմակի հրթիռային կայանքով»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան