Փաշինյանը ճնշում գործադրեց ՀԱՊԿ-ի վրա՝ դո՛ւրս կգանք, եթե չաջակցեք․ դաշինքն Ալիևի հարձակումը լեգիտիմացրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Դուք Ազատության հրապարակում մասնակցում էիք «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կարգախոսով բողոքի ակցիային։ Ինչո՞ւ։ Հիմա հնարավորություն ունեք ներկայացնելու Ձեր կարծիքը։

-Շատ կարևոր պահ է հայ ժողովրդի համար։ Չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, թե հերթական հավաքն է, և ոչ մի բան չի լինի։ Այս հավաքից հետո Հայաստանը պետք է որոշի՝ դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, թե՞ ինչ անել, քանի որ կասկած չունեմ, որ հօգուտ մեզ ոչ մի լուծում չեն տա ՀԱՊԿ անդամ պետությունները։ Լուրջ է պահը։ Դա է պատճառը, որ ես մասնակցեցի այսօրվա հավաքին և ելույթ ունեցա։ Այս հավաքը հասարակական կազմակերպություններն էին կազմակերպել, 4-5 հազար մարդ եկավ մասնակցեց։ Մեր ժողովորդը հասկանում է, թե ինչքան կարևոր պահ է։ Բացի այդ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարբեր քաղաքական ուժեր էին հավաքներ կազմակերպել, ես դա ողջունում եմ։ Ինչո՞ւ։ Որպեսզի ՀԱՊԿ երկրների լիդերները հասկանան, որ հայ ժողովուրդը ՀԱՊԿ-ից դժգոհ է, նաև Ռուսաստանի քայլերից է դժգոհ։ ՀԱՊԿ մյուս երկրները, մեծ հաշվով, ՀՀ-ի առջև պարտավորություններ չունեն, բայց ՌԴ-ն ունի․ մեր երկկողմ, նաև ֆորմալ հարաբերությունները ռազմավարական են։ Եվ շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը եկավ ու իր դժգոհությունն արտահայտեց։

-Բայց կային նաև ողջունողներ, լուսանկարներ հայտնվեցին, որ Երևանի փողոցներում մի քանի հոգի այդպիսի պաստառներով էին։

-Ես ունեմ ինֆորմացիա, որ փորձում էին փող բաժանել, որ մարդիկ գնան, չեմ բացառում, որ դրանք վարձած մարդիկ էին, բայց կարևորը դա չէ։ Ես նկատեցի, որ այդ մարդկանց այնպես էին լուսանկարում, որ նրանց դեմքերը չերևան։ Եթե դուք գալիս եք, ազնվորեն ասում եք՝ «Добро пожаловать Путин», ինչո՞ւ եք ձեր դեմքը փակում։ Այդ մարդկանց պետք է ասեմ՝ եթե դուք իրոք հայ եք, և ինչ-որ տեղից, օրինակ՝ Ռուսաստանից կամ Ադրբեջանից բերված վարձկաններ չեք, ապա ի՞նչ է նշանակում՝ «Добро пожаловать», չէ՞ որ Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի անբաժանելի մաս է։

-Ըստ միջազգային նորմերի․․․

-Ես բառացի կրկնում եմ, և հետաքրքիր մի միտք էլ կար նրա ասածի մեջ՝ նա ասաց, որ ԼՂ-ն Ադրբեջանի անբաժան մաս եղել է և՛ նախկինում, և՛ հիմա է։ Բայց դա, մեղմ ասած, ճիշտ չէ։ Գիտեք, երբ Առաջին հանրապետությունն էր՝ 1918-20թթ․, Ադրբեջանը վիճարկում էր ԼՂ պատկանելությունը, Ազգերի լիգան 1919թ․ որոշում ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է։ Ուրեմն Պուտինի ասածը ճիշտ չէ։ Եվ ստացվում է, որ նրան ողջունող պաստառներ պահող մարդիկ ողջունում են օտարումը Ղարաբաղից։ Համոզված եմ՝ շատերը փողի համար այդ քայլին գնացին, բայց չեն հասկանում այդ նրբությունները։ Կարևոր է, որ անկախ հազարավոր մարդիկ մասնակցեցին հավաքներին․ միանշանակ է, որ մեր ժողովուրդը դժգոհ է և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ՌԴ-ից։ Եվ եթե գոնե այսօր այնպիսի որոշում չընդունվի, որն ինչ-որ չափով մեզ համար ընդունելի կլինի, պետք է սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց։

-Ո՞ր որոշումը կհամարեք հօգուտ Հայաստանի։

-Օրակարգում կա հարց Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, չգիտեմ՝ իրենք ի՞նչ նկատի ունեն, բայց պնդում եմ, որ նույնիսկ այդ տեքստը չի ընդունվի։ Բայց եթե անգամ ընդունվի, ես կհամարեմ բավարար, եթե այնտեղ ֆիքսված լինի, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել ՀՀ-ի նկատմամբ, և Ադրբեջանի զորքերը կանգնած են Հայաստանի տարածքում․ սա է գլխավորը։ Եթե դա չի լինի, և լղոզված ինչ-որ տեքստ կլինի, ապա Հայաստանը պետք է շատ արագ քայլեր ձեռնարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան