Տիգրան Խզմալյանը և բերման ենթարկված մյուս 3 անձինք ազատ արձակվեցին

Լուրեր

21.09.2026 | 13:09
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 13:03
Պուտինը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առիթով
21.09.2026 | 12:58
Սահման ունե՞նք մենք պետական, պետք ա կարենանք պահենք՝ մինչև սահմանազատում լինի․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 12:49
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ
21.09.2026 | 12:45
Նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից․ դայակը «պոլի փայտով» հարվածել է հաշմանդամություն ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին, կողերին
21.09.2026 | 12:31
Մերցի կուսակցությունը պարտվել է տեղական ընտրություններում․ Բեռլինը կարող է ազգությամբ թուրք քաղաքապետ ունենալ
21.09.2026 | 12:22
Կադիրովը ռեկորդային՝ 99,85% արդյունքով հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
21.09.2026 | 12:10
Ռուբիոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը // Պուտինի կուսակցությունը հաղթում է Պետդումայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
21.09.2026 | 12:04
Մեսին խփել է կարիերայի 930-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 21-ի դրությամբ
21.09.2026 | 11:41
Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ
21.09.2026 | 11:26
ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի նոր թվային անձնագիրը
21.09.2026 | 11:12
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 6-րդ տուրում
21.09.2026 | 11:07
Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի մինչև գիշերվա 2-ը
21.09.2026 | 10:48
Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիներ կփոխվեն
Բոլորը

«Մենք պաստառներով և բարձրախոսով պատրաստվում էինք մեքենա նստել ու շարժվել Ազատության հրապարակ,սակայն ոստիկանները, առանց որևէ բան ասելու, բերման ենթարկեցին մեզ»,-Factor.am-ի հետ զրուցում ասաց «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը, որին այսօր առավոտյան բերման էին ենթարկվել։

Ոստիկանությունը Factor.am-ին փոխանցել էր, որ 4 քաղաքացիները բերման են ենթարկվել ՎԼՎ 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։ Խզմալյանը, սակայն, հերքում է, նշելով, որ իրենք բերման են ենթարկվել առանց որևէ դիմադրության. «Մեզ բերման ենթարկեցին ուղղակի, առանց որևէ հիմքի»։

Հիշեցնենք՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ ՀԱՊԿ ղեկավարներն ի թիվս այլ հարցերի, քննարկում են Հայաստանին օգնության հարցը։

Այս առիթով այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացվեցին, ինչի առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում։

Ռոզա Վարդանյան