Պուտինի պատվերով է Ադրբեջանը հարձակվել ՀՀ-ի վրա, ՀԱՊԿ-ը չի՛ օգնի ՀՀ-ին․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի հետ

-Պարո՛ն Միսկարյան, ի՞նչ անելիք ունի Հայաստանը, եթե Ձեր կանխատեսումն իրականանա, այսինքն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը կամ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները որևէ ռազմական աջակցություն ցույց չտան Հայաստանի Հանրապետությանը կամ, առավել ևս, դիվանագիտական-քաղաքական կոնկրետ գործիքներ չասեն, որոնք գործի են դրվելու Ադրբեջանի դեմ՝ ՀՀ տարածքները ռազմական ուժով կամ դիվանագիտական ճանապարհով դեօկուպացնելու համար։

-Պետք է գիտակցել, որ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում մոտենում է իր 200 տարուց ավելի պատմության ավարտին, և այն, ինչ հիմա տեղի է ունենում, ըստ էության, Հայաստանի՝ նոր փուլ մտնելու պրոցես է, ՀՀ-ի ժողովրդավարացման և ինքնիշխան պետության ձևավորման սկիզբն է։ Մենք, ըստ իմ գնահատականների, եթե նույնիսկ 1991 թվականին ունեինք այդ հնարավորությունը, չունեինք բավարար քաղաքագիտական միտք և քաղաքական հմտություններ, փորձ՝ ճիշտ գնահատելու և ճիշտ քայլեր իրականացնելու Հայաստանն ինքնիշխան պետություն դարձնելու համար։ Չեմ ասի, որ հիմա մեր գիտելիքները շատ ավելին են՝ այնքան, որքան ցանկալի կլիներ, որ լիներ, բայց էվոլյուցիան տանում է այդ ճանապարհով, և մեր մշակութային առանձնահատկություններն էլ են մեզ ստիպում, որպեսզի մենք բռնենք ժողովրդավարացման ուղին։ Իսկ այդ ժողովրդավարացման ճանապարհին կայսերական Ռուսաստանը խոչընդոտ է։ Հետևաբար, այս տրամաբանությունից ելնելով, պետք է ասել, որ անկախ նրանից, թե ինչ կհնչի այսօր, ինչ քայլեր կձեռնարկվեն կամ չեն ձեռնարկվի, Հայաստանը պետք է հրաժարվի այն անցյալից, որն ունեցել է, և հայացքն ուղղի դեպի ապագա։

-Իսկ այլընտրանքներ կա՞ն։ Որովհետև գիտեք՝ երբ Դուք կամ այլ փորձագետներ ասում եք, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, և այսօր Երևանում ընթանալիք բողոքի ակցիաների օրակարգն ու պահանջը նաև դա է իշխանություններին ուղղված, հակադարձ հարց են տալիս իսկ ի՞նչ այլընտրանք կա ՀԱՊԿ-ին, արդյո՞ք անվտանգային վակուում չի առաջանա, արդյո՞ք Ադրբեջանը նոր ռազմական սադրանքների չի գնա, և մի օր մենք չենք տեսնի ՀԱՊԿ-ի ներկա անդամներին Ադրբեջանի կողմում՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ։

-Տեսեք՝ ունեք մի շուն և մի թշնամի՝ վատ հարևան։ Այդ շան գոյության նպատակն է, որ այդ գողին զսպի։ Բայց եթե ձեր շունը մտերմացել է գողի հետ, և եթե այդ շան կապը բացում եք, ինքը ձեր վրա է հարձակվում, ապա ասել, թե ինչ այլընտրանք կա այդ շնից հրաժարվելու և գողի դեմ կամ գողի հետ նոր հարաբերություն կամ նոր պաշտպանական մեխանիզմներ մշակելու, անտրամաբանական է։ Այդ շունն այսպես, թե այնպես չի ծառայում այն նպատակին, որը, ըստ պայմանագրերի, կար։ Հիմա այդ շունը նաև բեռ է մեր վզին, խոչընդոտ է այն ճանապարհին, որը մենք պետք է անցնենք։ Այսինքն՝ այստեղ այլընտրանքի բացակայությունը չէ այդքան խնդիրը, որքան այդ եղած բեռից ազատվելը։ Երբ այդ բեռից ազատվենք, միևնույն է՝ առանց դրա ավելի հեշտ և ավելի ճիշտ կկազմակերպենք մեր աշխատանքները, քան այդ բեռը մեր վզին փաթաթած վիճակում։ Ի՞նչ ճանապարհ և ի՞նչ միջոցներ կգտնվեն՝ կախված կլինի օրվա քաղաքական իշխանությունների հնարավորություններից, պատկերացումներից, կամքից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան