Էրդողանն 1-ին փուլով նախագահի պաշտոնում վերընտրվելու շանսեր չունի․ սոցհարցում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական իշխանամերձ «Areda Survey» վիճակագրական-հետազոտական ընկերությունը 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացրել է հերթական սոցհարցումը, ըստ որի՝ ներկայիս նախագահ Էրդողանն առաջին փուլով վերընտրվելու շանսեր չունի, գրում է Ermenihaber-ը:

Հարցումն անցկացվել է սույն տարվա հոկտեմբերի 26-ից 31-ն ընկած ժամանակահատվածում 26 նահանգում 18 տարեկանից բարձր 2.000 քաղաքացիների շրջանում։

Մասնակիցները պատասխանել են «Եթե այս շաբաթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը և նախագահի ո՞ր թեկնածուի օգտին կքվեարկեք» հարցին։

Պատկերն այսպիսին է․

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) – 38․1%
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) – 25%
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) – 10․5%
«Լավ կուսակցություն» (İYİ Parti) – 10․2%
«Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 10․1%
«Նոր բարօրություն կուսակցություն» (Yeniden Refah Partisi)-1․5%
«Հաղթանակ կուսակցություն» (Zafer Partisi) – 1․3%
«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» (Deva Partisi) – 1․2%

Այլ կուսակցությունները ստացել են մեկ տոկոսից էլ քիչ ձայներ։

Էրդողանը՝ իբրև նախագահի թեկնածու, ստացել է ձայների 48․6%, Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ-ի անդամ Մանսուր Յավաշը՝ 19․4%, իսկ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 16․9%։