Գյումրիում ծառի վրա բարձրացած երիտասարդն իջնելուց հետո ինքնահրկիզվել է. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում այսօր ժամը 13։30-ից մի երիտասարդ բարձրախոսը ձեռքին բարձրացել էր քաղաքի կենտրոնում` Թատերական հրապարակում գտնվող եղևնիներից մեկի վրա և հրաժարվում էր իջնել։ Նա խոսում էր հայ ժողովրդի միասնական լինելու անհրաժեշտությունից, հայրենասիրությունից ու հավատքից, պարբերաբար սպառնում ինքնասպան լինել իր մոտ եղած թույնով։

Երիտասարդը հավաստիացնում էր, որ հոգեպես նորմալ վիճակում է, նաև պահանջում, որ հրապարակ գա ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Սրբազանի փոխարեն եկավ այլ հոգևորական, սակայն նա չհամաձայնեց ծառից վայր իջնել։

Հավաքված ոստիկաններն ու քաղաքացիները բանակցում էին երիտասարդի հետ, խնդրում իջնել ծառից ու իր գաղափարները բարձրաձայնել հրապարակում։

Քիչ առաջ հրապարակ եկավ երիտասարդի ընկերը, կարողացավ նրան համոզելով ծառից իջեցնել, սակայն բողոքավորը վայր իջնելուն պես ինքնահրկիզվեց։ Պարզվում է` նրա մոտ ոչ թե թույն էր, այլ բենզին։

Երիտասարդին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Գյումրի» բժշկական կենտրոն։ ԲԿ֊ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ նրան հիվանդանոց են տեղափոխել պարանոցի, իրանի, շնչուղիների տարբեր` 3-4 աստիճանի այրվածքներով։ Ըստ Խաչատրյանի՝ նախնական հետազոտությամբ՝ նրա մարմնի մակերեսի 30֊40 տոկոսն այրված է։

Արմիկ Մովսիսյան