Նոր մեղադրա՞նք, թե՞ անփութություն. Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր մասով քրեական վարույթին առնչվող դատարանի որոշումը

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր մասով քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում է ստացել։ Վարդազարյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գործով իրեն մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու հատկանիշներով.

«Այն, որ ինձ ցանկանում են դատապարտել, զարմանալի չէ, բայց, որ ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար, նույնիսկ ինձ համար է նորություն: Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ»,- գրել է Վարդազարյանը՝ կից ներկայացնելով դատարանի օգոստոսի 31-ի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի էկրանապատկերը։

Սակայն, ըստ ամենայնի, Վարդազարյանի նկատմամբ նոր մեղադրանք չի առաջադրվել, պարզապես դատարանի որոշմամբ հղում է արված ՀՀ քրեական հին օրենսգրքին, որն ուժը կորցրած է համարվում 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։ Ըստ հին օրենսգրքի՝ 332-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Քրեական նոր օրենսգրքով նույն հոդվածը վերաբերում է ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու հատկանիշներին։

Ստացվում է՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը, ում անունից Վարդազարյանը ստացել է որոշման ծանուցումը, դեռևս գործում է ՀՀ քրեական հին օրենսգրքով։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

ԲԴԽ նախկին նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա համոզմունք ունի, որ իրեն մեղադրանք առաջադրելու նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն է եղել:
Քրեական գործը սկզբից մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, ապա վերամակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։

Ռոզա Վարդանյան