Ադրբեջանն ու Ռուսաստանը 7,5 մլրդ դոլարի համատեղ նախագծեր են իրականացնում

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայում 14 համատեղ նախագիծ են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 7,5 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, գրում են ադրբեջանական լրատվականները։

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները զարգանում են ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև տարածաշրջանների փոխգործակցության մակարդակով։ Ռուսական բիզնեսն այժմ մասնակցում է 14 խոշոր նախագծերի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 7,5 մլրդ դոլար։ Ադրբեջանում ստեղծվում են ավտոմոբիլային ու երկաթուղային նախագծեր, բացվում է առաջին դեղագործական արտադրությունը։ Եվ այս ամենը՝ ռուս գործընկերների տեխնոլոգիաների, կոմպետենտության ու փորձի կիրառմամբ»,- ասել է Վոլվաչը։

Նա նշել է, որ ավելի քան 70 ռուսական շրջաններ զարգացնում են համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Միջտարածաշրջանային ապրանքաշրջանառության առաջատարներն են Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Մոսկվայի և Սվերդլովսկի մարզերը: Առևտրային գործընկերների տասնյակում են Թաթարստանի Հանրապետությունը, Վոլգոգրադի և Սարատովի մարզերը, Սանկտ Պետերբուրգ քաղաքը։

Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ միջտարածաշրջանային հաջող համագործակցության օրինակներից է Աստրախանի և Ադրբեջանի նավահանգիստների միջև առևտրային փոխադրումների ընդլայնումը։ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը նշանակալի ուղղություն է երկու երկրների համար, որը կարող է լրացուցիչ բեռնափոխադրումներ իրականացնել։

Վոլվաչն ասել է, որ անցյալ շաբաթ Բաքվում ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում քննարկվել են տարածաշրջանային գործարար համագործակցության հարցեր։

Էմմա Չոբանյան