Աստված մի արասցե, վաղը մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 12:35
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
Բոլորը

Երևանի ավագանու նիստերում նախագծերը կքննարկվեն նաև չզեկուցվող ընթացակարգով․ խնդիրը գաղտնիության մեջ չէ, այլ նիստերի անցկացման արդյունավետության։

«Պետք է հակառակ ուղղությամբ շարժվենք և ավելացնենք այն մեխանիզմները, որոնցով գործադիրը շատ ավելի մանրամասն կզեկուցի հարցերը, որովհետև մենք պատասխանատու ենք քաղաքացների առաջ»,- այս կարծիքը հայտնեց Երևանի վագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը։

«Ես կարող եմ նախկին իմ փորձով կիսվել,- նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: -Համեմատությունները համադրելի չեն՝ կառավարության, ավագանու և խորհրդարանի նիստերը, բոլոր դեպքերում եկեք պատկերացնենք, թե ինչպիսի հարցեր կարող են չզեկուցվել:
Ամենայն հավանականությամբ, այն հարցերը, որոնք որ զեկուցվում են, միաձայն անցնում են, հենց էդ տրամաբանությամբ էլ պետք է այս գործիքն աշխատի: Երկրորդն, ինչի ավագանու նիստերն այդքան համեմատելի չեն կառավարության հետ, քանի որ կառավարությունում ընդդիմություն չկա, ավագանին ունենալու է ընդդիմություն:

Աստված մի արասցե, վաղը ինչ-որ նոր իշխանություն ձևավորվի, մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ և ինչ-որ բաներ կոծկել չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի էդ հարցը բարձրաձայնելու և ավելի մեծ աղմուկ բարձրացնի, քան եթե հարցը զեկուցվող լինի:

Իրականում, այո, որոշակի փոքրիկ ռիսկեր կան, բայց սա գաղտնի ընթացակարգի մասին չէ, սա կրկին հրապարակային քննարկման մասին է, այդ նախագծերը հրապարակելու մասին է, ուղղակի այն ընթացակարգային որոշումները, որոնք որպես կանոն քննարկում չեն ենթադրում, հարցեր չեն ենթադրում և միակողմանի և միաձայն անցնում են, ուղղակի ավագանիները կարողանում են և՛ իրենց ժամանակը, և՛ երևանցիների ժամանակը խնայել»։

Մանրամասները՝ տեսանյութում։