Ծառուկյանի լռությունը․ ԱԱԾ-ում ԲՀԿ-ի ընտրակաշառքի գործը քննում են արդեն 2․5 տարի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը քննում է արդեն երկուսկես տարի։

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնեցին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ հավելելով, որ նախաքննության այս փուլում Գագիկ Ծառուկյանը և մի շարք այլ անձինք ունեն մեղադրյալի կարգավիճակ։

2017թ․ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար որպես մեղադրյալ ներգրավված կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այն ժամանակ պնդում էր, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Այդ շրջանում իրեն ընդդիմադիր հռչակած ԲՀԿ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու՝ իրավապահների գործողություններին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Ծառուկյանի պահանջը և, ԲՀԿ նախագահի պնդմամբ, հենց սա էր իր նկատմամբ քրեական հետապնդման պատճառը։ Իշխող ուժից, մինչդեռ, հակադարձում էին՝ Ծառուկյանը կառավարությանն ու Փաշինյանին սկսեց քննադատել այն բանից հետո, երբ հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։

Այն, որ ավելի քան երկու տարի գործում որևէ առաջընթաց չկա, իսկ 18 մեղադրյալի մասով քրեական հետապնդումները վաղեմության ժամկետն ացնելու հիմքով դադարեցվել են, ըստ իրավապաշպան Նինա Կարապետյանցի, վկայում է այն մասին, որ այժմ էլ, ինչպես նախկինում, քրեական գործերը հարուցվում են ըստ նպատակահարմարության։

Այն ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն կողմ քվեարկեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին՝ համաձայնելով, որ Ծառուկյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից և ենթարկվի քրեական հետապնդման։  ԲՀԿ նախագահը, սակայն, կալանքի տակ անցկացրեց մեկ ամիս, հետո գրավի դիմաց ազատ արձակվեց։

Այս ընթացքում, երբ Հայաստանի իշխանությունը խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման շուրջ բանակցությունների մեջ է, Ծառուկյանը և նրա ղեկավարած ուժը որևէ ակտիվ մասնակցություն քաղաքական գործընթացներին չունեն։ Ավելին՝ չի հնչել Փաշինյանին կամ նրա թիմին ուղղված որևէ քննադատություն։

Իսկ Ծառուկյանը թեև այդ օրերին հայտարարում էր՝ գնալու է մինչև վերջ, մեկ տարի հետո արդեն տրամագծորեն հակառակ հայտարարությունն էր անում՝ ասելով, թե կառուցողական են և Փաշինյանի հրաժարականի որևէ նախաձեռնության չեն միանա։

Իսկ քրեական գործի առնչությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շարունակում է պնդել, թե գործող իշխանությունը զանգով արդարադատություն չի իրականացնում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ երբ ասվում է, որ քաղաքական տարրեր կան այս և նմանօրինակ գործերում, չի նշանակում, թե տվյալ գործերն ամբողջությամբ շինծու են և խախտումներ չեն եղել։

Ազգային անվտանգության ծառայությունը երկու տարի առաջ գործը բացահայտելու հարցում ակնկալում էր հանրային աջակցություն՝ հորդորելով քաղաքացիներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն փոխանցել վարույթն իրականացնող մարմնին: Թե մինչ այժմ քանի անձ է այդ հորդորին հետևել և դիմել կառույցին, հայտնի չէ։ Մեր հարցերին ի պատասխան՝ ԱԱԾ-ից նշեցին, թե դա նախաքննական գաղտնիք է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան