ԱՄՆ-ի զենքը ՀՀ կմտնի՝ ՌԴ-ի հետ կապերը խզելուց հետո․ իշխանությունը պիտի՛ դա անի, ուրիշ ելք չկա․ Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվելու է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմում կա՝ ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանի ագրեսիան և ՀՀ տարածքի զավթումը վերացնելու համար։

Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն են ժամանելու Երևան։ Հասարակության մի հատված, որը դժգոհ է ադրբեջանական հարձակման ժամանակ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կրավորական պահվածքից, ՀԱՊԿ-ը լքելու պահանջ է դնում։ Այդ խնդրի բարձրացմամբ՝ նաև նոյեմբերի 23-ին բողոքի ակցիա է անցկացվելու Երևանում։

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանին Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ՀՀ-ն դուրս գա ռուսական անվտանգային համակարգերից և անցում կատարի առաջավոր համակարգեր։

Այս հարցը սրվում է, քանի որ ռուսական ռազմական տեխնիկա արտադրող ընկերություններ են սանկցիաների տակ ընկել և ժամանակակից տեխնոլոգիաներից զրկվել։ Բացի այդ, առաջիկա տարիներին ՌԴ-ն իր սեփական ռազմական պաշարն է լրացնելու։ ՀՀ-ին զենք մատակարարելու խնդիրներ արդեն իսկ կան։ Հայտնի է ՀՀ վարչապետի ակնարկը, որ ՀՀ-ն հարյուրավոր միլիոն դոլարների զենքի գումար է տվել դաշնակից պետությանը, բայց զենքի մատակարարումը չի իրականացվում։ Անվտանգության հարցերով փորձագետը նշում է, որ ՀՀ-ն պետք է խզի ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ կապերը՝ ժամանակակից արևմտյան տեխնոլոգիաներով զինատեսակներ ստանալու համար․ «Եթե դու չես խզում բոլոր ռազմական կապերդ ՌԴ-ի հետ, այս պրոցեսը չի լինելու։ Այդ կապերը խզելուց հետո, եթե դու չես համաձայնվում, որ քո բանակը պիտի փոխվի, որ կառուցես 21-րդ դարի ռազմական ուժեր, ոչ թե 20-րդ դարի վերջացած բանակ, դու նորից պարտվում ես։ Այստեղ խոսել՝ հնարավո՞ր է փոխել, թե՝ ոչ, դա դառնում է երկրորդական։ Դու պարտավոր ես այդ ճանապարհով գնալ։ Դրա համար խնդիրը պետք է ոչ թե դնես՝ դու փոխում ես բանակդ, թե` ոչ, այլ թե ոնց ես փոխում սովետական դոկտրինի ներքո գտնվող քո բանակը և դարձնում արդիական»,- ասաց փորձագետը։

Նա վստահ է՝ ՀՀ-ն կստանա ԱՄՆ-ից և Ֆրանսիայից զենք ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ ռազմական կապերը խզելուց հետո՝ ճանապարհ, որ Հրաչյա Արզումանյանն անխուսափելի է համարում աշխարհաքաղաքական ներկա պայմաններում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան