Ալիևին շարունակում են հանգիստ չտալ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները

Լուրեր

30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր ղեկավարած իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը կրկին հայատյաց հայտարարություններով է հանդես եկել։ Ալիևին կրկին հանգիստ չեն տալիս Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերություններն ու գործակցությունը։ Տեղական լրատվականների փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ, իբր, Թունիսում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Բաքուն կանխել է Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ «սադրանքը» Ադրբեջանի դեմ։

Մշտապես փողոցային բառապաշարով աչքի ընկնող Ադրբեջանի նախագահը, որը, ի դեպ, վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնին որոշել էր վարքագծի կանոնների դասեր տալ, իրեն հատուկ ոճով է հանդես եկել։

«Վերջերս Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակում, որի անդամը մենք չենք հանդիսանում, բայց, չգիտես ինչու, Հայաստանն անդամակցում է, ծրագրված էր կեղտոտ սադրանք Ադրբեջանի դեմ։ Այս սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, այն Ֆրանսիան, որն այժմ հովանավորում է Հայաստանին։ Հայաստանն ու Ֆրանսիան միմյանց անվանում են քույրեր։ Նրանք կարող էին միմյանց անվանել եղբայրներ, սակայն, չգիտես ինչու, անվանում են քույրեր։ Գագաթնաժողովում պատրաստված բանաձևի նախնական տարբերակը հիմնված էր բացառապես հակաադրբեջանական թեզերի վրա և լիովին հակասում էր իրականությանը։ Բայց բոլոր հակաադրբեջանական թեզերը բացառվեցին՝ շնորհիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում մեր ընկերների»,- ասել է Ալիևը։

Առանց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քայլ չանող Ադրբեջանի նախագահին, ըստ երևույթին, չեն տեղեկացրել, որ կազմակերպությունն ընդունել է «Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել Հայաստանին։

Էմմա Չոբանյան