Նախագահ Խաչատուրյանն ուկրաինահայ գործարարների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրողություններին

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրատնտեսական տեսանկյուններից:
Возможно, это изображение 7 человек, люди стоят, люди сидят и в помещении

Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ընդգծել է, որ ուկրաինահայ գործարարների այցելությունն առանձնահատուկ գնահատելի է՝ նկատի ունենալով նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նախագահը շեշտել է, որ նման ձևաչափի այցը նոր խթան կդառնա հայ-ուկրաինական գործարար կապերի և առևտրա-տնտեսական փոխգործակցության զարգացման համար և նշանակալի ազդեցություն կունենա նաև ուկրաինահայ համայնքի կյանքում։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնք միտված են նաև գործարար դաշտի համար տնտեսական միջավայրն առավել գրավիչ դարձնելուն, նոր տեխնոլոգիաների ու թվայնացման համակարգերի ներդրմանը:

Ուկրաինահայ գործարարների հետ հանդիպման ընթացքում, անմիջական մթնոլորտում, նախագահ Խաչատուրյանն պատասխանել է հյուրերի հարցերին: Քննարկվել են Ուկրաինայի հայկական համայնքի հետ հարաբերություններն առավել սերտացնելուն և գործարար շփումների մակարդակը բարձրացնելուն ուղղված հարցեր: