Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ևս մեկ անդամ կալանավորվել է, իսկ պարագլխի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ և անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր կողմից ստեղծված, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը. դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամի նկատմամբ ավելի վաղ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։

Նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող հանցախմբի անդամներից մեկը՝ Վ.Մ.-ն, ներկայացել է Քննչական կոմիտե, ձերբակալվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հանցախմբի պարագլուխ, Իսպանիայի Թագավորությունում գտնվող «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: