Սեղմ ժամկետում անհրաժեշտ է ընդունել արդեն իսկ մշակված՝ հավաքների ազատությունը կանոնակարգող ԱՀ օրենսդրությունը. Արցախի ՄԻՊ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում (ավտոկայանի դիմաց) իրականացվող հավաքի, ինչպես նաև հունիսի 3-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հակադարձ ուղղվածության հավաքի վայրերում։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես այցելել է հավաքների վայրեր՝ դրանց մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովմանն անձամբ հետևելու համար. տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ-ից:

Արձանագրում ենք, որ ԱՀ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտման փաստեր չեն գրանցվել։ Կարևորում ենք նաև այն, որ ԱՀ ոստիկանությունը հունիսի 2-ից 4-ը տեղի ունեցած հավաքների ընթացքում ապահովել է Ազատամարտիկների փողոցի՝ հավաքի վայրի հատվածում երթևեկության վերակազմակերպումը, ինչպես նաև հատուկ լիազորել է ԱՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկին՝ որպես հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցության պատասխանատու։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում, որ նման իրավիճակներում ոստիկանությունը լրացուցիչ միջոցներ գործադրի՝ ապահովելու հակադարձ հավաքների մասնակիցների անվտանգությունն այն պայմաններում, երբ հավաքներից մեկի մասնակիցների խումբը հայտնվում է հակադիր պահանջներով մյուս հավաքի վայրում։ Մասնավորապես, հունիսի 3-ին Ավտոկայանի հավաքի մասնակիցների մի խումբ երթով հասել էր Վերածննդի հրապարակ, որտեղ նույն ժամանակ ընթանում էր հակադիր պահանջներով հավաքը։

Հավաքների վայրերում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել մի քանի քաղաքացիներ՝ իրավական բնույթի խնդիրներով։ Մի քանի դեպքով տրվել են իրավունքի վերաբերյալ պարզաբանումներ, իսկ մյուս դեպքերով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պաշտպանին գրավոր դիմումներ հասցեագրելու վերաբերյալ։

 
Որպես ԱՀ պետական իրավասու մարմիններին ուղղված օրենսդրական առաջարկ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սեղմ ժամկետում ընդունել արդեն իսկ մշակված՝ հավաքների ազատությունը կանոնակարգող ԱՀ օրենսդրությունը։ Դա խաղաղ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների համար կստեղծի իրենց սահմանադրական իրավունքի իրականացման ավելի կանխատեսելի պայմաններ։