Հայերին խաբեությամբ փորձել են հավաքագրել․ ՌԴ-ի մոբիլիզացիան և Պուտինի նոր հրամանագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Բոլորը

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որը թույլ է տալիս բանակ զորակոչել ոչ միայն ՌԴ քաղաքացիներին։ Նոր կարգի համաձայն՝ պայմանագրային ծառայության կարող են մեկնել այլ երկրի քաղաքացիներ, ինչը մինչ այդ արգելված էր։ Բացի այդ, ժամկետային զինծառայության ենթակա են երկքաղաքացիություն ունեցողները։

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ սա պատերազմում լրացուցիչ մարդկային ռեսուրսներ ներգրավելու համար է, ինչի կարիքը Ռուսաստանը հիմա շատ ունի։ Սա լուրջ խնդիր է՝ ասում է Սաքունցը․ ստացվում է՝ զորակոչի ենթակա են երկքաղաքացիություն ունեցողները, այդ թվում՝ հայերը։ Ըստ իրավապաշտպանի՝ Ռուսաստանի դեպքում դա զարմանալի չէ, այստեղ մարդու իրավունքները բոլոր առումներով ոտնահարված են։

Կարգավորումը կարող է տարածվել նաև ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացիների վրա, ովքեր այստեղ ձեռք են բերել կացության իրավունք, այդ թվում՝ հայերի։ Ըստ Սաքունցի՝ ՌԴ-ն կարող է դիմել Հայաստանի իրավապահներին և արտահանձնում պահանջել։

Այն, որ շատերը՝ թե՛ ազգությամբ հայ, թե՛ ռուս, պարզապես փախել են Ռուսաստանից հենց պատերազմական գործողությունների հետևանքով, անհերքելի փաստ է։ ՌԴ-ում դեռևս սեպտեմբերին հայտարարված մոբիլիզացիայից հետո դեպի Հայաստան ներհոսքը մեծացավ։

Վերջին փոփոխությունից հետո կրկին մեծ հոսք կարելի է ակնկալել՝ ասում է միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Ինչ վերաբերում է օտարերկրացիներին զինծառայության ներգրավելու գործընթացին, ապա Ռուսաստանը դեռ ավելի վաղ էր փորձել դա անել։ Ռուսաստանում շուրջ 6 միլիոն օտարերկրացի է բնակվում, նրանց 9% տոկոսը դրա համար օրինական հիմքեր չունեն, և ՌԴ-ն հնարավոր բոլոր տարբերակներով փորձում է օտարերկրացիներին ներգրավել ռազմական գործողություններում։

Միգրանտների մայրենի լեզվով նաև քարոզ էր տարվում՝ առաջարկելով արագացված կարգով քաղաքացիության տրամադրում՝ կամավորագրման դեպքում, թեպետ ՌԴ օրենքը նման կետ չի սահմանում։ Այդ առաջարկը մինչ օրս էլ օտարերկրացիներին ներկայացվում է։ Սա քաղաքացիություն է՝ մահվան դիմաց, ասում է Տաթևիկ Բեժանյանը։ Որոշ հայերի ևս փորձել են խաբեությամբ ներգրավել։

Ռուսաստանում այսօր մի քանի միլիոն հայ է ապրում, և շատերն են այս օրերին լքում երկիրը։ Հայաստանում այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3 անգամ ավելի շատ են դիմել քաղաքացիություն ստանալու համար։

Միայն 2022 թվականի 9 ամիսների ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող 780․000 անձ է եկել Հայաստան։ Նրանց մեծ մասը հետո հատել է սահմանը, բայց այս պահին փաստացի մեծ թվով ՌԴ քաղաքացիներ, այդ թվում՝ հայեր, օրինական բնակություն են հաստատել Հայաստանում, կնքել են աշխատանքային պայմանագրեր, բացել մի քանի հազարի հասնող ԱՁ-ներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան