Իրանը հայտարարել է, որ կձերբակալի բոլոր նրանց, ովքեր հարձակվել են իրավապահների վրա

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի անվտանգության ուժերը կձերբակալեն բոլոր նրանց, ովքեր ներգրավված են Սպահանի, Քրդստանի և Խուզեստանի շրջաններում իրավապահների և զինվորականների վրա հարձակումներում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Մոհսեն Ռեզային։

Նա չորեքշաբթի մասնակցել է Իզե քաղաքի (Խուզեստան նահանգ) շուկայի հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հուղարկավորության կապակցությամբ կազմակերպված սգո ցույցին։

«Իրանի իշխանություններին հաջողվել է ձերբակալել երեք հարձակվողների, ովքեր փորձում էին Մակո սահմանային անցակետով փախչել Թուրքիա։ Ես կոչ եմ անում դատական ​​իշխանություններին՝ ամենախիստ պատիժը սահմանել այս հանցագործներին համար»,- ասել է Ռեզային:

Յոթ մարդ է զոհվել Իզեում զինյալների կողմից մոտոցիկլետներով զինված հարձակման հետևանքով։ Նրանցից երեքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ են (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ), սպանվել են նաև «Բասիջ» իսլամական աշխարհազորայինների երկու մարտիկներ՝ մեկ կին և մեկ երեխա։ Եվս ութ մարդ վիրավորվել է, հայտնում է Al-Alam-ը:

Տաթև Ֆռանգյան