Հ2 հեռուստաընկերությունը կրկին դատարան է դիմել՝ վիճարկելով Երևանում հեռարձակման լիցենզիայի հարցը

Լուրեր

30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը դարձյալ դատական կարգով վիճարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը՝ փորձելով ստանալ մայրաքաղաքային սփռման իրավունք։ Այս մասին Factor.am– տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումի հիմք է հանդիսացել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հոկտեմբերի 28-ի որոշումը, ըստ որի՝ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» կետով հաղթող է ճանաչել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը: Հ2-ը, դիմելով Վարչական դատարան, պահանջում է վերացնել հանձնաժողովի որոշումը:

Հիշեցնենք՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն: Վարկանիշային քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին, որոնք ստացել են համապատասխանաբար 55 և 78 միավոր: Արդյունքում հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությունը:

Նշենք՝ Հ2 հեռուստաընկերությունը 2021թ. հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել՝ զրկվելով լիցենզիայից: Նույն տարվա հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց հեռուստաալիքին:

Ընկերությունը դիմել էր դատարան վիճարկելու Հանձնաժողովի որոշումը: Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Անվավեր էր ճանաչվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 15.01.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» որոշումը:

Հանձնաժողովը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Սակայն, հունիսի 7-ի որոշմամբ՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել էր:

Հիմք ընդունելով վարչական դատարանի վճիռը հանձնաժողովը հայտարարել էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման նոր մրցույթ, որի արդյունքները Հ2 հեռուստաընկերթւոյունը վիճարկում է դատարանում:

Ռոզա Վարդանյան