Արևմտյան երկրները հայտարարել են Ուկրաինային սպառազինության նոր մատակարարումների մասին

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի 7-րդ հանդիպմանը (Ռամշտեյնի ձևաչափ) մի քանի երկրներ հայտարարել են Ուկրաինային սպառազինության նոր մատակարարումների մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, գրում  է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, Կանադան հայտարարել է 34 մլն դոլարի օգնության տրամադրման մասին։ Խոսքը զինվորականների համար նախատեսված ձմեռային տեխնիկայի, անօդաչու սարքերի տեսախցիկների, արբանյակային պատկերների մասին է։

Շվեդիան հատկացնում է 287 մլն եվրոյի օգնություն, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր։ Իսպանիան տրամադրելու է հավելյալ 2 Hawk զենիթահրթիռային համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ։

Հունաստանը մատակարարելու է 155 մմ-անոց հրետանային արկեր։ Գերմանիան շարունակելու է ՀՕՊ համակարգերի, զինամթերքի ու հրետանի մատակարարումները։ Լեհաստանն էլ տրամադրելու է հրետանի և հակատանկային զինատեսակներ, ՀՕՊ համակարգեր։

«Ազատ աշխարհը մեզ հետ է։ Ուկրաինայի ուժն է հիմա՝ տնտեսական ներուժի ավելացում, ուկրաինական բանակի ավելի լավ պատրաստվածություն, ժամանակակից լոգիստիկա: Շնորհակալ ենք մեր գործընկերներին նոր նախաձեռնությունների աջակցության համար»,- թվիթերյան իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Էմմա Չոբանյան