Դա աններելի է ու բարոյապես նողկալի․ Մենենդեսը՝ Ադրբեջանին տրվող ԱՄՆ անվտանգային օգնության մասին

Լուրեր

07.06.2026 | 12:35
ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով
07.06.2026 | 12:24
«Ասպարեզ»-ը Գյումրու ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրել
07.06.2026 | 12:18
Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը․ ԿԸՀ
07.06.2026 | 12:14
Էնքան ասեց՝ խաղաղություն, վերջը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեց․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:02
Կուտակում 6/23 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրողները նոր եկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:57
Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախօրեին «Գնահատելով ԱՄՆ քաղաքականությունը» խորագրով լսումների ժամանակ սենատորները հարցեր են ուղղել պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին ու Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին։

Հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը իր բացման խոսքում նշել է, որ  կայսերական նկրտումներով բռնապետերը շատ հաճախ զոհ են դարձնում Հարավային Կովկասում ապրողներին։

«Ռուսաստանի կողմից աջակցվող ագրեսիայից Աբխազիայում կամ Հարավային Օսիայում, մինչև Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ, պարզ է դարձնում, որ նրանք անտեսում են մարդկային կյանքերը։ Բայց անհավանական է, մենք դեռ շարունակում ենք անվտանգային աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Ինչպես՞ կարող է  ԱՄՆ-ն արդարացնել ավտանգային կամ այլ աջակցության տրամադրումը Բաքվի ռեժիմին։ Դա աններելի է։Ես անձնապես կարծում եմ դա բարոյապես նողկալի է։ Եվ դա ծաղրի է ենթարկում Ազատության աջակցման ակտը»,-ասել է Մենենդեսը։

Նա նշել է, որ այս տարածաշրջանի ժողովուրդը չի ցանկանում ապրել բռնության սպառնալիքի տակ։ Նրանք չեն ցանկանում ավտոկրատ կառավարում, որը նրանց պարտադրվում է ատրճանակի փողով։ Նրանք արժանի են խաղաղ ապրելու, արժանի են ազատության և անվտանգության։

«Եվ դա նշանակում է երաշխավորել, որ խաղաղության համաձայնագիրը չի հանգեցնի էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության շրջանում: Դա նշանակում է լուծել այնտեղ հումանիտար ճգնաժամի կարիքները: Դա նշանակում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատվիրում և իրականացնում են այն բռնությունները, որոնք մենք տեսել ենք այս տարածաշրջանում»,-ասել է սենատորը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը բախվում են հումանիտար ճգնաժամի,  էթնիկ զտումների սպառնալիքի, ջրի, էներգիայի, առողջապահության և սննդի պակասի:  Այդ համատեքստում նա առաջ է քաշել ՀՀ-ին և ԼՂ-ին ավելի շատ մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը։

«Պետքարտուղարությունը  600,000 դոլար էր խնդրել 2022 ֆինանսական տարվա համար՝ Ադրբեջանին միջազգային ռազմական կրթություն և ուսուցում տրամադրելու համար։ Ծրագիր, որը կոչված է «մասնագիտական ​​ռազմական կրթություն տրամադրելու» պետքարտուղարի կողմից ընտրված երկրներին։ Ես կտրականապես դեմ եմ, որ որևէ օգնություն տրամադրվի ռազմական ​​ուժերին, որոնք հայտնի են պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով հարևան պետության դեմ: Պետքարտուղարությունը «կանաչ լույս» վառեց Բաքվի վարչակարգին տրամադրվող անվտանգության աջակցությանը սեպտեմբերին Հայաստան ներխուժելուց մի քանի ամիս առաջ: Ամիսներ առաջ տեսանյութում ֆիքսված էր, թե ինչպես են ադրբեջանական ուժերը սառնասրտորեն սպանում անզեն հայ զինվորներին: Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին ադրբեջանցի զինվորների կողմից հայ կին զինվորի նկատմամբ սեռական ոտնձգությունների և անդամահատման մասին»,-ասել է Մենենդեսը՝ բացատրություն պահանջելով Պետքարտուղարության պաշտոնյաներից։

Սենատորը նաև հավելել է․ «Հուսով եմ ձեզնից կլսեմ այն մասին, թե ավելին ինչ կարող ենք անել Կովկասում խաղաղության համար և հատկապես Հայաստանի վրա վերջին հարձակումից հետո: Բայց ես նաև թերահավատ եմ մնում, որ Բաքվի, Մոսկվայի կամ Թուրքիայի ավտորիտարները կհամաձայնեն թույլ տալ, որ հայ ժողովուրդն ընտրի իր ճակատագիրը»։

 

Էմմա Չոբանյան