Հիմք չկա մտածելու, որ Ռուսաստանը հարձակում է պատրաստում ՆԱՏՕ-ի դեմ․ Ստոլտենբերգ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հիմք չկա մտածելու, թե Ռուսաստանը հարձակողական ռազմական գործողություններ է պատրաստում ՆԱՏՕ-ի դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ստոլտենբերգը նման հայտարարություն է արել Լեհաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ենթադրություն է հայտնել, որ Լեհաստան ընկած արկն արձակվել է ուկրաինական ՀՕՊ համակարգի կողմից։ Այսօր նույն կարծիքն է հայտնել նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, իսկ նրանից առաջ՝ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, սակայն, վերապահում է արել, որ վերջնական եզրակացությունների համար պետք է սպասել անցկացված հետաքննության արդյունքներին։ Նա նշել է, որ եթե հրթիռն իսկապես ուկրաինական է, ՆԱՏՕ-ն Կիևին որևէ պահանջ չի ներկայացնի, քանի որ պատերազմը սկսել է Մոսկվան, իսկ Ուկրաինան միայն պաշտպանվում է ագրեսիայից։

«Ուկրաինայի մեղքը չէ, ի վերջո, Ռուսաստանն է պատասխանատու տեղի ունեցածի համար, որը շարունակում է անօրինական պատերազմ վարել Ուկրաինայի դեմ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև հայտնել է, որ Լեհաստանի նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր չեն գործի դնել Դաշինքի 4-րդ հոդվածը, որում նախատեսվում է արտաքին սպառնալիքին արձագանքելու մեխանիզմ։

Հավելենք, որ նախօրեին Լեհաստանի տարածք ընկած հրթիռի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Էմմա Չոբանյան