«Խզել դիվանագիտական կապերը, ճանաչել թշնամական երկիր»․ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորների հակաֆրանսիական շոու-նիստը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստը վերածվել է հակաֆրանսիական շոուի։ Ադրբեջանցի պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, հանդես են եկել Փարիզի դեմ հայտարարություններով՝ պայմանավորված նախօրեին ֆրանսիական Սենատի կողմից ընդունված Հայաստանին աջակցող և Ադրբեջանին նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձևին։

Բացի այդ, Մեջլիսը ֆրանսիական Սենատի բանաձևի հետ կապված հատուկ հայտարարություն է ընդունել։

Պատգավորները նաև ելույթներ են ունեցել։ Մասնավորապես, պատգամավոր Ֆազայիլ Աղամալին առաջարկել է հետ կանչել Փարիզում Ադրբեջանի դեսպանին։

«Ֆրանսիայի Սենատն անհեթեթ, կանխակալ դիրքորոշում է ցուցաբերում մեր նկատմամբ։ Ֆրանսիան հստակ ցույց է տալիս, որ աջակցում է Հայաստանին։ Այսօր Մակրոնն ու Ֆրանսիան նույնպես ազդում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա և դիրքավորվում Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ աննախադեպ քայլի է դիմել։ Ես առաջարկում եմ վերանայել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, հետ կանչել մեր դեսպանին։ Ֆրանսիայի հետ մեր դիվանագիտական ​​հարաբերությունները շարունակելու իմաստ չկա»,- ասել է պատգամավորը։

Մեկ այլ պատգամավոր Թահիր Քերիմլին էլ առաջարկել է Ֆրանսիան ճանաչել թշնամական պետություն։

«Էլ ինչպիսի՞ն պիտի լինի թշնամին։ Գտնում եմ, որ Ֆրանսիան իսկական թշանմի է։ Դրա համար Ֆրանսիան պետք է ճանաչվի թշնամական պետություն։ Ֆրանսիան, որն իրեն անվանում է ժողովրդավարական պետություն, ոտնահարում է մեր իրավունքները։ Մենք պետք է զգոն լինենք և միասնական դիրքորոշում ունենանք։ Մենք պետք է ամրապնդենք դիվանագիտական ​​և այլ կապերը նրանց հետ, որոնք դեմ են Ֆրանսիայի նենգ ծրագրերին»,- ասել է Քերիմլին։

Օրենսդիր Ռամին Մամեդովն էլ առաջարկել է լսումներ անցկացնել «ալժիրցիների ցեղասպանության կապակցությամբ»։

«Ֆրանսիան պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր երկրներում իրագործված վայրագություններից հետո իրավունք չունի խոսել ռասայական խտրականության մասին։ Կարող է քննարկվել Ալժիրի ցեղասպանության հետ կապված Ադրբեջանի խորհրդարանում լսումներ անցկացնելու հարցը»,- ասել է Մամեդովը։

Էմմա Չոբանյան