Եվրոպական կողմի հետ բանակցությունների փուլում ենք․ Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«2023 թվականի պետական բյուջեն հիմնված է հետևյալ 4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում»,- ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ միջազգային զարգացման գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերը, առանցքային բարեփոխումներն ուղղակի ազդեցություն կունենան բյուջետային գործընթացների, 2023 թվականի պետբյուջեի կատարման վրա:

«Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բարեփոխումների օրակարգը զարգացնելու, 2019 թվականին մեկնարկած եռամյա պահուստային ծրագիր կոչվող համագործակցության շարունակությունն ապահովելու նպատակով ԱՄՀ գործընկերների հետ մշակել և առաջիկա օրերին կհաստատենք եռամյա նոր «Սթենդ բայ» ծրագիրը», – ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ ծրագիրը միտված է լինելու բարելավել մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը, հարկային վարչարարությունը, հանրային ֆինանսների կառավարումը, ֆիսկալ ռիսկերի կառավարումը, ենթակառուցվածքները, բիզնես միջավայրը, զբաղվածության խթանման կարգավորումները։

Գրիգորյանը նաև ընդգծեց, որ ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվում է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը և անկանխիկ վճարումներով գործարքների շարունակական խթանումը:

«Ներկայումս ԵՄ հետ իրականացնում ենք «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-փուլ 1», 30 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը։

Ներկայումս եվրոպական կողմի հետ բանակցությունների փուլում ենք ևս 2 աջակցության ծրագրերի շուրջ՝ առաջին՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-փուլ 2, , և երկրորդ՝ «ԵՄ աջակցություն ՀՀ կրթության ոլորտին»,- նշեց փոխվարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։