Որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն, նախատեսել առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել «Հաշտարարության մասին» օրենքում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխության փաթեթը, որը միտված է ՀՀ-ում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Նախագծերի փաթեթով որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն, նախատեսել առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն, սահմանել հաշտարարի թեկնածուի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգ և հաշտարարների որակավորման գործընթացի կատարելագործմանն ուղղված իրավակարգավորումներ, հստակեցվում են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները, վերջիններիս լիազորությունները, նախատեսվում են հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթները, հիմքերը, կարգապահական վարույթի առանձնահատկությունները:

Նշենք, որ օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին: Մասնավորապես, հստակեցվել է պարտադիր հաշտարարության ենթակա ընտանեկան գործերի շրջանակը, հաշտարարի կողմից հաշտարարություն իրականացնելուց հրաժարվելու հնարավորությունը, անցումային դրույթներում նախատեսվել է կարգավորում, ըստ որի՝ պարտադիր հաշտարարության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու, երբ ընտանեկան գործերով հաշտարարություն իրականացնող հաշտարարների ցանկը համալրված կլինի 15 հաշտարարով, սակայն ոչ շուտ քան պաշտոնական հրապարակումից հետո մեկ տարի անց: