Բաքվում ոստիկաններն ուժով ցրել են Իրանի դեսպանատան մոտ ընդդիմության բողոքի ցույցը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ոստիկանությունն այսօր թույլ չի տվել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներին բողոքի ակցիա անցկացնել Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ակցիան անցկացվել է՝ ի նշան Իրանում խաղաղ ցույցերը ճնշելու, այդ երկրում, իբր, «էթնիկ ադրբեջանցիների ազգային և մշակութային իրավունքների ոտնահարման, ինչպես նաև Թեհրանի վարչակարգի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ վերջերս հնչող սպառնալիքների դեմ բողոքի»։

Բաքվի գործադիր իշխանությունն ակցիան չի արտոնել, սակայն ընդդիմադիրները որոշել են անցկացնել այն։ Ոստիկանները փակել են դեպի դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները։ Ժամը 15։00-ի սահմաններում Միրզա Ֆաթալի Ախունդովի անվան պուրակից ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակտիվիստներին։ Բերման են ենթարկվել բոլոր նրանք, որոնք վանկարկել են «Ազատություն, արդարություն, ազգային իշխանություն», «Վերջ մոլլաների ռեժիմին» և այլ կարգախոսներ։

Ձերբակալվել են տասնյակ ընդդիմադիրներ, այդ թվում՝«Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին, կուսակցության մամուլի քարտուղար Մուստաֆա Հաջիբեյլին և այլք։

Էմմա Չոբանյան