Մեհրիբան Ալիևան դադարել է լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի առաջին տիկին, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ որպես կազմակերպության բարի կամքի դեսպան գործունեությունը դադարեցնելու մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամակում, մասնավորապես, նշվում է Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության զարգացման կարևորությունը, բազմաթիվ համատեղ նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների ու սկզբունքների քարոզչության ոլորտում  2004 թվականից Մեհրիբան Ալիևայի՝ որպես բարի կամքի դեսպանի գործունեության ընթացքում։ Այդ կապակցությամբ նշվում է նաև Ադրբեջանի և կազմակերպության միջև 2013թ․ ստորագրված Շրջանակային համաձայնագիրը։ Ի դեպ, նամակում Ալիևան նաև նշել է, իբր, «Հայաստանի կողմից իրականացված վանդալիզմի մասին»։

«Ընդգծվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա փուլում առաջին փոխնախագահն ակտիվորեն մասնակցում է մեր «տարածքների երկարամյա օկուպացիայի ազատագրումից» հետո տարածաշրջանի վերականգնման և վերածննդի լայնածավալ աշխատանքներին, նա չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները»,-ասվում է նամակում։

Թե ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի տիկինը իրականում որոշել հրաժարվել բարի կամքի դեսպանի կոչումից, այն դեպքում, երբ Բաքուն կառույցը երկար տարիներ օգտագործում էր քարոզչական նպատակներով՝ կոռուպցիոն տարբեր սխեմաների կիրառմամբ, այդ թվում՝ Ալիևայի մասնակցությամբ, դեռևս հայտնի չէ։

Հավելենք, որ կազմակերպված հանցագործություններ ու կոռուպցիոն գործեր հետաքննող լրագրողների ուսումնասիրությունը պարզել էր, որ Ադրբեջանի հետ կապեր ունեցող ստվերային ընկերությունները 2012-2014 թվականների ընթացքում 425 հազար եվրո են վճարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնուն՝ Կալին Միտրևին։ Վերջինը պնդել է, որ վճարումներն օրինական են՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց։

Բոկովան ինքն էլ բազմիցս օգնել է Ադրբեջանի իշխանություններին՝ երկրի համար դրական հեղինակություն ձևավորելու հարցում։ Օրինակ՝ 2010թ. Մեհրիբան Ալիևան պարգևատրվել է Մոցարտի շքանշանով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգևն էլ հանձնել է հենց Բոկովան:

Բացի այդ, 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից 5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել ու կազմակերպության կենտրոնակայանում՝ Փարիզում, լուսանկարների ցուցահանդես բացել՝ «Ադրբեջան․ հանդուրժողականության երկիր» խորագրով։ 2019-ին էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովն իր տարեկան նիստն է անցկացրել Բաքվում։

Էմմա Չոբանյան