Մեդիաները, որոնց անունն ասոցացվում է շահումով խաղի հետ, պիտի անվանափոխվեն կամ զրկվեն հեռարձակումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Այս նախագիծն այն մասին է, որ մեր տեսալսողական մեդիա միջոցներում չի կարող լինել այնպիսի մեդիա միջոց, որի անվանումը կապ ունի շահումով խաղի, օնլայն կամ ոչ օնլայն կազինոյի, վիճակախաղի հետ:

Սա նշանակում է, որ այդ մեդիա միջոցները ոչ թե պետք է փակվեն, այլ փոխեն իրենց անվանումը: Գործողներն իրենց անվանումը պետք է փոխեն 6 ամսվա ընթացքում, նորերը այդպիսի անվանումներով չեն կարող ստանալ հեռարձակման թույլտվություն»,- նշեց Պապոյանը՝ հավելելով, որ նախագիծը կարևորվում է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում:

«Եթե գովազդն արգելում ենք ու թույլ չենք տալիս՝ օնլայն շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդ տեղի ունենա, ապա չենք կարող թույլ տալ այդ գովազդի իրականացումն ուղղակի եղանակով: Եթե որևէ մեդիա միջոցի անվանում մարդկանց մոտ ասոցացվում է խաղատան, շահումով խաղի հետ, սա չի կարող մեզ համար թույլատրելի լինել»,- նշեց Պապոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։