Վենդետայից զգուշանալով ՝ Պեմզաշենի գործով կասկածյալների ընտանիքներին տարհանել են

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում 31-ամյա բնակչուհու, վերջինիս 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դաժան սպանությունից հետո ոստիկանությունը 24-ժամյա հսկողություն է իրականացնում, որպեսզի արյունահեղություն չլինի։

Գյուղում իրավիճակը վերահսկելի է, այս պահին լարվածություն չկա։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, որը Պեմզաշեն համայնքի բնակիչ է։

Ըստ նրա՝ սպանության կասկածանքով ձերբակալվածների ընտանիքներին դեռ նախորդ օրը տարհանել են գյուղից՝ զգուշանալով վենդետայից։
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ ձերբակալված է երկու անձ։

Հիշեցնենք, որ 31-ամյա բնակչուհու, նրա զավակների հուղարկավորությունից անմիջապես հետո ՀՀ Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը հայտարարություն տարածեցին հանցագործության բացահայտման մասին։ Ձերբակալվեցին Պեմզաշեն գյուղի երկու բնակիչներ՝ 32-ամյա Վ․Բ․ն և նրա ազգական՝ 36-ամյա Ա․Բ․-ն։ Չնայած այս պաշտոնական տեղեկություններին՝ պեմզաշենցիներից ոմանք պնդում են, որ ձերբակալվածների մեջ կա նաև կին՝ կասկածյալ Վ․Բ-ի հորաքույրը, որը երիտասարդ տարիքում դատապարվել է իր երեխային սպանելու համար։

Ըստ գյուղացիների՝ կինը այս դաժան սպանությունից հետո լվացել է արյան հետքերը։ Իրավապահները ,սակայն, հերքում են այս պնդումները՝ նշելով, որ ձերբակալվածները ընդամենը երկուսն են։

ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հաստատեց մանկապղծության մասին տեղեկությունը՝ նշելով, որ սեռական ոտնձգություն է եղել 12-ամյա աղջկա նկատմամբ։ Պեմզաշենցիները մեզ հետ զրույցում նշում են, որ չեն հասկանում նման վայրագություն կատարելու շարժառիթը։

Մեզ հայտնի է դարձել, որ քննվում է զոհի ընտանիքից փող պահանջելու վարկածը․ ընտանիքի հայրն արտագնա աշխատանքի էր ու երբեմն գումար էր ուղարկում։ Կա հաստատված տեղեկություն, որ 31-ամյա սպանված կնոջ վզից հանել են նրա ոսկյա շղթան ու կրծքազարդը։ Կասկածյալներից մեկը նախաքննական ցուցմունքում նշել է, որ այն վաճառել է։ Վերջինս նաև պատմել է՝ երբ ներս է մտել զոհի տուն, 31-ամյա Զարինեն բաղնիքում լվացք անելիս է եղել։

Հիշեցնենք, որ ըստ դատախազության տարածած հաղորդագրության․ «Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում»:

Արմիկ Մովսիսյան