Զելենսկին այցելել է ազատագրված Խերսոն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խերսոն, որտեղ հանդիպել է քաղաքն ազատագրած ուկրաինացի զինվորականներին։ Այս մասին գրում  է Unian-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

Զելենսկին այցելում է Խերսոն ռուսական զորքերի հեռանալուց մի քանի օր անց։

«Մենք շարժվում ենք առաջ։ Մենք պատրաստ ենք խաղաղության, խաղաղության մեր ամբողջ երկրի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին և մյուս դաշնակիցներին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում ցուցաբերած աջակցության համար և ասել, որ ԱՄՆ-ից բարձր շարժունակությամբ հրթիռային հրետանային համակարգերի (HIMARS) մատակարարումը մեծ նշանակություն ունի Կիևի համար։

Քաղաքի հրապարակում հավաքվել են նաև Խերսոնի բնակիչները՝ Ուկրաինայի դրոշներով։

«Ես իսկապես երջանիկ եմ։ Մարդկանց արձագանքում ամեն ինչ երևում է, նրանց արձագանքը բեմականացված չէ»,- ասել է Զելենսկին։

Պատասխանելով հարցին, թե ո՞ր ուղղությամբ եմ ուկրաինական զորքերը հետագայում առաջ շարժվելու, Զելենսկին նշել է․ «Ո՛չ Մոսկվայի ուղղությամբ։ Մեզ չեն հետաքրքրում այլ երկրի տարածքները»։

Հիեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ռուսական զորքերին հրամայել էր դուրս գալ Խերսոնից։

Էմմա Չոբանյան