Ռուսական հրամանատարության հետագա որոշումները հաշվի են առնելու ձմռան գալուստը․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձմեռը կփոխի պատերազմի պայմանները թե՛ ռուսական, թե՛ուկրաինական զորքերի համար։ Նման կանխատեսում է անում բրիտանական հետախուզությունը ուկրաինական պատերազմին նվիրված ամենօրյա զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ցերեկային ժամերի կրճատումը, ջերմաստիճանի անկումը և եղանային պայմանների վատթարացումը խնդիրներ կստեղծեն զինվորականների համար։

Ըստ նրանց՝ ցանկացած որոշում, որը կայացնելու է ռուսական Գլխավոր շտաբը, մասնակիորեն լինելու է ձմռան գալստյամբ թելադրված։ Բրիտանական հետախուզության փորձագետները նշում են, որ ցերեկային ժամերը կնվազեն մինչև ինը ժամից պակաս՝ համեմատած ամառվա 15-16 ժամի հետ: Գիշերային տեսողության համակարգերն էժան չեն, և դա նաև նվազեցնում է գիշերը կռվելու հավանականությունը:

«Անբավարար տեխնիկայով ապահովված բանակի ստորաբաժանումները, որոնք չունեն տաք իրերի պաշար, ավելի հավանական է, որ տուժեն ցուրտ եղանակից։ Բացի այդ, այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող է փրկվել ծանր վիրավոր զինվորը, գրեթե կիսով չափ կրճատվել է»,- ասվում է զեկույցում։

Փորձագետները հավելել են, որ ձյան տեղումներն ու ուժեղ քամին կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծել առանց այն էլ բարոյալքված ռուսական զորքերի, ինչպես նաև նրանց մատակարարումների համար։

Էմմա Չոբանյան