Մեզ օդ ու ջրի պես սպառազինություն է անհրաժեշտ այս պահին. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ Պաշտպանության և պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

Նիստից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով նախագծին, նշեց․ «Երբ զինծառայողն ուսումնական զորամասում իր ծառայությունը կավարտի, 6 ամիս հետո նրան հնարավորություն կընձեռվի իր դիմումի համաձայն անցնել պայմանագրային զինծառայության, այսինքն՝ անցնել ատեստավորում, ստանալ բարձր աշխատավարձ, պայմանով, որ 5 տարի պետք է լինի պայմանագրային զինծառայող: 5 տարին ավարտելուց հետո, եթե չի ցանկանում շարունակել կամ ցանկանում է, աշխատավարձից բացի կստանա 5 միլիոն դրամ պատվովճար: Ծախսը կարող է իրականացնել ազատ: Մեր պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը կտրուկ բարձրանալու է: Կարևոր է, որ պայմանագրային զինծառայողների տարիքային շեմն իջեցվի, այսինքն՝ ունենանք 18-25 տարեկան պայմանագրային զինծառայողներ: Գաղտնիք չէ, որ մարտական գործողություններում ամենամեծ արդյունքը ցույց են տալիս այս տարիքի անձինք»։

Պատգամավորը հավելեց, որ հարգելի պատճառով, օրինակ՝ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս ևս պայմանագրային զինծառայողների համար պահպանվում է 5 միլիոն դրամ պատվո վճար ստանալու իրավունքը։

Խաչատրյանի դիտարկամբ՝ բանակի խնդրները բազմաթիվ են և դրանք լուծելու համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ։

Պատգամավորի խոսքով՝ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացվում, որոնցից է ռազմական տեխնիկայի ձեռքբերումը։ «Զենքի ձեռքբերման ակտիվ գործընթացներ են իրականացվում․․․ Այն, որ այս պահին օդ ու ջրի պես մեզ զենք է անհրաժեշտ, դա քննարկման ենթակա չէ»։

«Երկրորդ՝ կադրային բազան ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ունենաքն բազային կրթությամբ պրոֆեսիոնալ կադրեր։ Երրորդ՝ նախատեսվում է բանակում կազմակերպչաիրավական կառավարման նոր համակարգ սահմանել»,- նշեց Խաչատրյանը։

րմեն Խաչատրյանն անդրադարձավ զինատեսակների ձեռքբերմանը:

«Մենք փորձելու ենք հետևել ՌԴ-ի հետ այն պայմանագրային պարտավորությունների կատարմանը, որոնք ունի, բայց զինատեսակներ կան, որոնք կարող են և պետք է ձեռք բերվեն այլ երկրներից»,- ասաց Խաչատրյանը:

Հայաստանի ապագան, ըստ պատգամավորի, ռազմարդյունաբերական երկիր դառնալու մեջ է:

«Մենք այլ տարբերակ չունենք: Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր, կարողանանք այդ զենքերը հանել արտահանման: Սա կբարձրացնի մեր պաշտպանունակության մակարդակը:

Մանրամասները՝ տեսանյութում։