Բայդենն ու Սիցզինպինը բանակցություններ կվարեն G20-ի գագաթնաժողովի շրջանակներում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկուշաբթի օրը Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները, հայտնում է Euronews-ը:

Հանդիպումից առաջ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է, որ ցանկանում է ներկայացնել իր առաջնահերթություններն ու մտադրությունները և նույնը լսել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, այդ թվում՝ նաև Թայվանի խնդիրը։

«Ճանաչում եմ Սի Ցզինպինին, ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել նրա, քան աշխարհի ցանկացած այլ առաջնորդի հետ: Ես նրան լավ եմ ճանաչում: Նա ինձ նույնպես: Մենք շատ քիչ թյուրըմբռնումներ ունենք: Պարզապես պետք է հասկանանք, թե որտեղ են կարմիր գծերը, ինչն է մեզանից յուրաքանչյուրի համար ամենակարևորն առաջիկա երկու տարիների համար»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է ճնշում գործադրել Սի Ցզինպինի վրա, որպեսզի կանխի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ պահվածքը։ Կիրակի օրը ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են համակարգել իրենց գործողությունները։

Սպիտակ տունը նշում է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը  կատաղի մրցակցության մեջ են, սակայն այն չպետք է վերածվի հակամարտության կամ առճակատման։

 

Տաթև Ֆռանգյան