Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ բողոքը մերժվեց

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Մի շարք աղմկահարույց քաղաքական գործերով հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի՝ խափանման միջոց կալանավորման դեմ ներկայացված բողոքը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը։

«Կալանավորման դեմ ներկայացված բողոքի հիմքում նշել էինք հիմնավոր կասկածի բացակայությունը։ Այս որոշումը ևս բողոքարկելու ենք Վճռաբեկ և անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասաց Ղարագյոզյանը։

Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել էր հոկտեմբերի 19-ին՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Առաջադրված մեղադրանքը, Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանի հավաստմամբ, վերաբերում է բացառապես նրա փաստաբանական գործունեությամբ իրականացված օրինական գործառույթներին, այն է՝ Ալեքսանյանը, որպես փաստաբան, իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես ներկայում կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար:

Ռոզա Վարդանյան