ԵՄ-ում 2014թ․ ի վեր գրանցվել է Թուրքիայից ապաստանի դիմումների ամենաբարձր ամսական ցուցանիշը 

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քաղաքացիներն օգոստոսին ԵՄ-ում ապաստանի 4․600 դիմում են ներկայացրել, ինչն ամսական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է 2014 թվականից ի վեր: Այս մասին հաղորդում է DW-ի թուրքական ծառայությունը՝ վկայակոչելով Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) հրապարակած վերլուծությունը, գրում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ ԵՄ ապաստանի դիմումները, որոնք ներառում են անդամ 27 երկրները՝ գումարած Նորվեգիան ու Շվեյցարիան, օգոստոսին հասել են 84,500-ի, ինչը նոր բարձր ցուցանիշ է 2015-2016 թվականների փախստականների ճգնաժամից ի վեր՝ ըստ EUAA-ի տվյալների։ Սա ցույց է տալիս, որ թուրքերը երրորդ ամենամեծ դիմումատու խումբ են՝ աֆղաններից (12,100 դիմում) և սիրիացիներից (11,900 դիմում) հետո։

Անկախ ամսական որոշ տատանումներից՝ թուրքական դիմումները 2022 թվականի սկզբից ի վեր աճի միտում են գրանցել։ Գործակալությունը նշում է, որ օգոստոսին ԵՄ-ում ապաստան հայցած թուրք դիմողների 94 տոկոսը, այդ թվում՝ առանց ուղեկցող անչափահասների՝ 1 տոկոսը, դա արել են առաջին անգամ:

Թուրք դիմորդների ճանաչման մակարդակը տարեսկզբից անկում է ապրել և օգոստոսին է՛լ ավելի է իջել՝ մինչև 36 տոկոս, որն ամենացածրն է ավելի քան երկու տարվա ընթացքում, վկայում են տվյալները: Այնուամենայնիվ, թուրքերը շարունակում են գրեթե բացառապես փախստականի կարգավիճակ ստանալ. փախստականի կարգավիճակ շնորհող դրական որոշումների մասնաբաժինը (ամենաբարձրերից մեկն է եղել բոլոր քաղաքացիությունների մեջ։

Գերմանիայում ևս թուրքերի աճող դիմումների թիվն ուշադրություն է գրավում։ 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 15,957՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 175,7 տոկոսով ավելի։

Տարեսկզբից ԵՄ երկրները ստացել են ապաստանի ընդհանուր շուրջ 564,000 դիմում, ինչը 62 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հավելենք, որ հազարավոր թուրքեր ստիպված են եղել լքել Թուրքիան 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո, որից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լայնածավալ ճնշումներ է սկսել ոչ հավատարիմ քաղաքացիների նկատմամբ՝ հակահեղաշրջման պայքարի պատրվակով:

Էմմա Չոբանյան