Իլոն Մասկը հնարավոր է համարել Twitter-ի սնանկությունը

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

Twitter-ի նոր սեփականատեր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը հնարավոր է համարել կազմակերպության սնանկությունը։
Ըստ The Associated Press-ի՝ աշխատակիցներին ուղղված նամակում 51-ամյա ձեռներեցը նշել է, որ «առանց բաժանորդագրությունից զգալի եկամուտների՝ մեծ է հավանականությունը, որ Twitter-ը չի դիմանա առաջիկա տնտեսական անկմանը»:

Մինչ այժմ ընկերությունը մեծապես կախված էր գովազդից ստացվող գումարներից, և այժմ ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ վճարովի ծառայությունների վրա: Ամսական 8 դոլարով Twitter-ը թույլ կտա օգտատերերին հաստատել իրենց օգտահաշիվների իսկությունը:

Սնանկության մասին նախազգուշացումը հնչել է երկու շաբաթ անց, երբ Մասկը փակել է 44 միլիարդ դոլար արժողությամբ հարթակի գնման գործարքը։

Այս ընթացքում նա աշխատանքից ազատել է ընկերության 7,500 աշխատակիցների շուրջ կեսին։ Twitter-ի ղեկավարն այդ քայլը հիմնավորել է մեծ կորուստներով, որոնք, ըստ նրա, կազմում էին օրական ավելի քան չորս միլիոն դոլար։

Տաթև Ֆռանգյան