ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզում ևս երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել

Լուրեր

09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
Բոլորը

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ և Օձուն խոշորացված համայնքի Ծաթեր բնակավայրերում․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում Կաթնառատ և Ծաթեր բնակավայրում արդեն իսկ 75 մինչև հինգ տարեկան երեխա կկարողանա մանկապարտեզ հաճախել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանորոգել և կահավորել է կենտրոններին տրամադրված սենյակները, ինչպես նաև սանհանգույցները, իսկ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ընտրել և վերապատրաստել դաստիարակներին` զինելով նրանց տարբեր տարիքի երեխաների հետ աշխատելու հմտություններով: Նաև, կենտրոններին մատակարարվել են կրթական նյութեր, խաղալիքներ, խաղեր: Երկու կենտրոններում էլ տեղադրվել են արևային մարտկոցներ՝ կրճատելու ջեռուցման հետ կապված և հետևաբար՝ պահպանման հետ կապված ծախսերը, որոնք արդեն սկսելու է հոգալ համայնքը:

«Հանրապետության շուրջ 229 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում: Մեր համայնքների ֆինանսական հնարավորությունները չափազանց սահմանափակ են համապատասխան նախադպրոցական կրթական հաստատություն կառուցելու կամ գոյություն ունեցող հաստատությունն ամբողջապես վերանորոգելու համար, հետևապես, անհրաժեշտություն է առաջանում ոլորտում այլընտրանքային լուծումներ գտնել և դրանք համայնքներում կիրառելի դարձնել՝ պահպանելով գործող նախադպրոցական կրթական չափորոշիչները: Ուրախ ենք, որ գործընկերների հետ համատեղ այսօր ևս երկու համայնքում այս կարևոր խնդիրը լուծվեց»,- նշել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հեռավոր գյուղական բնակավայրերում 2015 թ.-ից ի վեր արդեն ստեղծել է 16 այլընտրանքային նախադպրոցական հաստատություններ և համագործակցելով ԵՄ-ի և կառավարության հետ՝ մինչև 2023 թվականի վերջ հիմնելու է ևս 25-ը:

«Ուրախ ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորություն է ունեցել նպաստելու այս այլընտրանքային մոդելի ստեղծմանը, որը դարձել է Հայաստանում նախադպրոցական կրթության ազգային քաղաքականության մաս և արտացոլվել «Նախադպրոցական կրթության մասին» 2021 թ.-ի օրենքում: Մենք գիտենք, որ Հայաստանում 3-5 տարեկան երեխաների դեռևես միայն 64%-ն է ստանում նախադպրոցական կրթություն: Շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ և փորձելու ենք ներգրավել նոր գործընկերների, որպեսզի ավելի շատ երեխաներ ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայություններում», – ամփոփեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալը՝ Սիլվիա Մեստրոնին:

2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է երեք նոր նախադպրոցական կենտրոն բացել Գեղարքունիքի մարզում։ Բացի այդ, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու և կահավորելու ուղղությամբ, որպեսզի երեխաները ապահով միջավայր ունենան սովորելու համար: Վերանորոգման արդյունքում համայնքը հնարավորություն կունենա ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ: