Վլադիմիր Գասպարյանի դուստրը և նախկին պատգամավոր փեսան հրավիրվել են Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագման գույքի գործով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին և ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը՝ Աննա Գասպարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների հարթակից։

Նախկին պատգամավորին ու նրա կնոջը Դատախազությունը մեկ ամիս ժամանակ է տվել, որ ներկայանան վարչություն, ծանոթանան գործի նյութերին և դիրքորոշում հայտնեն։ Ըստ այդմ, Գևորգյանը և Գասպարյանը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան նոյեմբերի 18-ին։

Այս փուլում Գլխավոր դատախազությունը չի բացահայտում, թե խոսքը ո՞ր գույքին է վերաբերում՝ պատճառաբանելով, թե շահագրգիռ անձանց բացատրությունների հիման վրա կարող է փոփոխվել գույքի շրջանակը, այդ պատճառով նպատակահարմար չեն համարում մատնանշել բռնագանձվող գույքի կազմը:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2021թ. նոյեմբերին հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նախկին ոստիկանապետն իր հերթին հայց էր ներկայացրել Դատախազության դեմ՝ ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն դատարանը մերժել էր հակընդդեմ հայցադիմումի ընդունումը:

Դատարանն այս տարվա օգոստոսի 31-ին որոշում է կայացրել քաղաքացիական գործը հանձնել Հակակոռուպցիոն դատարանի քննությանը:

Ռոզա Վարդանյան