Սաակաշվիլիի մոտ տուբերկուլյոզ և դեմենցիա հիվանդությունների կասկածներ կան․ փաստաբան

Լուրեր

23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման համար․ Իտալիայի ԱԳ նախարար
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն չի բացառել, որ քաղաքական գործչի մոտ կարող են ախտորոշվել ավելի քան 30 տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ դեմենցիա և տուբերկուլյոզ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Խոսքը ենթադրյալ ախտորոշումների մասին է՝ դեռ վերջնականապես չհաստատված, սպասում ենք պատասխանների: Կասկածներ ունենք, նկատի ունեմ՝ դեմենցիա և 34 այլ հիվանդություններ, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է փաստաբանը։

Սաակաշվիլին բանտում երկարատև հացադուլից հետո բուժում է անցնում Թբիլիսիի կլինիկայում, ուր տեղափոխվել է այս տարվա մայիսին։ Իրավապաշտպանները հայտնում են, որ կլինիկա ընդունվելու պահից Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է, նա նիհարել է 20 կիլոգրամ։ Նախկինում նրա ընտանիքի անդամները հայտնել էին, որ բժիշկները քաղաքական գործչին 17 տարբեր ախտորոշումներ են արել։

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում։ Նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցված։

Տաթև Ֆռանգյան