Կիևի քաղաքապետը քաղաքացիներին հորդորել է պատրաստվել առանց էլեկտրականության ձմռան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացրել է բնակիչներին, որ այս ձմռանը պետք է պատրաստ լինել վատթարագույնին, եթե Ռուսաստանը շարունակի հարվածներ հասցնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքին, ինչը նշանակում է, որ ցրտաշունչ եղանակին կարող է լինել էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման խնդիր, գրում է VOA-ն:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խուսափենք դրանից: Բայց եկեք անկեղծ լինենք, մեր թշնամիներն ամեն ինչ անում են, որ քաղաքը մնա առանց ջերմության, լույսի, ջրամատակարարման, որ ընդհանրապես բոլորս մահանանք։ Երկրի և մեզանից յուրաքանչյուրի ապագան կախված է նրանից, թե ինչպես ենք մենք պատրաստվելու տարբեր իրավիճակներին»,- ասել է Կլիչկոն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ավելի վաղ տեսաուղերձում ասել էր, որ շուրջ 4,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Նա հորդորել է հայրենակիցներին հաղթահարել դժվարությունները, որպեսզի «հաղթահարեն այս ձմեռը և գարնանն ավելի ուժեղ դառնան, քան հիմա»։

Կիրակի Կիևում և նրա շրջակայքում հովհարային հոսանքազրկումներ են իրականացվել։

Ուկրաինայի պետական էներգետիկ «Ուկրէներգո» ընկերությունը հայտնել է, որ նման անջատումներ են նախատեսվում նաև Չեռնիգովի, Չերկասի, Ժիտոմիրի, Սումիի, Խարկովի և Պոլտավայի շրջաններում։

Տաթև Ֆռանգյան