Ադրբեջանի և Իրանի միջև խմորումները հասան Նախիջևանին․ կվերացվի՞, արդյոք, Ինքնավար Հանրապետության կարգավիճակը

Լուրեր

27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
Բոլորը

Բաքվի և Թեհրանի գերլարված հարաբերությունների ֆոնին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի շուրջ։ Մասնավորապես, նախօրեին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ սադրանք որակելով սոցցանցերի ադրբեջանական տիրույթում Նախիջևանի բնակիչների անունից տարածվող դիմումն ուղղված Թեհրանին՝ Իրանին միանալու ցանկությամբ պայմանավորված այնտեղ իրանական Զինված ուժեր տեղակայելու համար։

«Վերջին շրջանում հորինված Իրանի Նախիջևանյան ազգային շարժման անունից սոցցանցերում հրապարակվել է իրանական կառավարությանն ուղղված կեղծ դիմում՝ խնդրանքով իրանական զինված ուժեր տեղակայել Նախիջևանի տարածքում, իբր, տեղի բնակչության ցանկության պատճառով կամավոր միանալու Իրանին՝ անվտանգության, գիտության, պարենի հետ կապված լուրջ դժվարությունների պատճառով, որոնց, իբր, բախվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի իշխանությունների մեղքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ վերջերս Ադրբեջանի դեմ նպատակաուղղված նման գործողությունների առնչությամբ «լուրջ հետաքննություն է ընթանում, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»։

Հավելենք, որ ավելի վաղ իրանական որոշ լրատվականներ Նախիջևանն Իրանին միացնելու թեմայով հաղորդումներ էին պատրաստել՝ ի պատասխան Բաքվի կողմից Իրանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող բազմաթիվ գործողությունների և հայտարարությունների։ Մասնավորապես, Ադրբեջանի պետական քարոզչամեքենան լրատվամիջոցների, պատգամավորների ու փորձագետների միջոցով կոչեր է տարածում Իրանի որոշ հատվածներ Բաքվին միացնելու վերաբերյալ։ Ադրբեջանական պետական հեռուստալիքներն էլ այդ մասին տարբեր հաղորդումներ են ներկայացնում։

Բացի այդ, վերջին շրջանում, անկախ իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունից, Նախիջևանի հետագա կարգավիճակի շուրջ տարաբնույթ քննարկումներ են ծավալվել Բաքվում։ Մասնավորապես, օրերս լուծարվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը, դրա հիմքի վրա ստեղծվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության Նախիջևանի գլխավոր վարչությունը, որի ղեկավար է նշանակվել գնդապետ Մոհսուն Աշուրովը։

Նախիջևանի պետական անվտանգության ծառայությունը վերացնելու և այն Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին ենթարկեցնելու այս քայլը բուռն քննարկումներ է առաջացրել Ադրբեջանում։ Համեմատաբար անկախ և ընդդիմադիր տարբեր լրատվականներ էլ սկսել են տեղեկություններ տարածել, որ աստիճանաբար Նախիջևանի բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվի կենտրոնական գերատեսչություններին։ Համացանցում նաև ակտիվորեն խոսվում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին։

Ադրբեջանի իշխանությունները բավական ուշագրավ կերպով են արձագանքում այս լուրերին և, ինչպես ամեն ինչում, այստեղ ևս գտնում են «Հայաստանի մեղքը»։ Օրերս Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզը հայտարարել էր, թե դա «հայերի ձեռքի գործն է»։

«Սա Ֆրանսիայի ջրաղացին ջուր լցնող հայերի ձեռքի գործն է։ Կարծում եմ, որ մենք պետք է ուրվագծենք մեր կոշտ դիրքորոշումն այս հարցում»,- ասել էր նա։

Պատգամավորը նշել էր, որ Նախիջևանի կարգավիճակը որոշվել է 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով և «5 երկրներ երաշխավորել են նրա անվտանգությունը»։

«Նախիջևանի ինքնավարության կարգավիճակը ո՛չ ազգային է, ո՛չ էթնիկական։ Դա քաղաքական կարգավիճակ է»,- նշել էր պատգամավորը։

Նա նաև հավելել է, որ ժամանակին Հեյդար Ալիևը խանգարել է Նախիջևանի կարգավիճակի վերացմանը, քանի որ «Ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունները, իբր, ցանկացել են այն Հայաստանին տալ։

Ի դեպ, Նովրուզովն այդպես էլ չի ասել, թե ի՞նչ նպատակով են Ադրբեջանի իշխանությունները ցանկանում Նախիջևանի գերատեսչությունները ենթարկեցնել Բաքվի կենտրոնական իշխանություններին։

Էմմա Չոբանյան